Array ( [mr_id] => 80993 [mr_node] => 73553 [mr_media] => 73511 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73511 [media_album] => 2 [media_path] => media/2019/02/73511.png [media_name] => 2.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-18 13:08:01 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական շաբաթօրյակ. Դրոշից մինչև կրակոց
Շաբաթվա քաղաքական լրահոսը: Անխնամ թողնված դրոշից մինչև Առինջ մոլում ՊԵԿ ստուգումներ, քահանայի փիլոնազրկումից մինչև Զարթոնքի կրակոցներ:

Այս շաբաթ վարչապետ Փաշինյանի՝ Նորագավիթի ավտոմաքասատուն այցը բուռն քննարկումների առիթ դարձավ, որի ընթացքում նրան հունից հանել էր տարածքի աղտոտվածությունն ու սենյակներից մեկում դրված փոշոտ եռագույնը, ինչից հետո վարչապետը պահանջել էր, որ այդ սենյակի աշխատակիցներն ազատվելու դիմում գրեն:

Վարչապետի հրահանգից հետո ավտոմաքսատան աշխատակիցն ու մաքսատան պետն աշխատքից ազատման դիմում գրեցին: Դիտարկմանը, որ գլխավոր պատասխանատուն ՊԵԿ նախագահն է, Դավիթ Անանյանը հայտարարեց, որ ինքն ազատման դիմում չի գրելու, որովհետև իր խոսքով դա կլինի փախուստ ստանձնած պարտականություններից: 

Դատարանը որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին: Կալանքի վերաբերյալ միջնորդությունը դատարան էր ներկայացրել ՊԵԿ քննչական վարչության քննիչը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքն իրավապահներին ասել է, որ օրենքով սահմանված կարգով հետաքննեն գործը և այնպես անեն, որ ընկերության աշխատանքը չխաթարվի:

Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ իրականացրեց «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ն իրականացրել է ոչ պատշաճ վարչարարություն, քանի որ առևտրի կենտրոնում որևէ մեկն ապօրինի գործունեությամբ չի զբաղվել:

ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ «Առինջ մոլում» ստուգումներ իրականացնելու որոշումը կայացրել է քննիչը՝ դատարանից սանկցիա ստանալով, և այդտեղ քաղաքական ենթատեքստ չկա:

ԱԺ-ն ընդունեց ՀՀ քաղաքացու տոն նշելու օրենքի նախագիծը: Տոնը հստակ ամսաթիվ չունի, որովհետեւ Հայաստանում ոչ աշխատանքային օրերը շատ են: Այն կնշվի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը, որպեսզի ոչ աշխատանքային օրերի քանակը չավելանա: Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ քաղաքացիներն իրենք թող որոշեն, թե ինչպես նշել այդ օրը:

Վարչական դատարանը հօգուտ Լիդիան ընկերության որոշում կայացրեց, Ոստիկանությանը պարտավորեցրել է վերացնել ներխուժումը և ընկերությանը պատկանող տարածքից հեռացնել անձանց և նրանց գույքը՝ ապահովելով Լիդիանի ազատ մուտքը Ամուլսարի տարածք: Եթե որոշումը չբողոքարկվի, այն ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց: 

Արարատյան Հայրապետական թեմը Բյուրավանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանին ժամանակավոր զրկեց քահանայական պաշտոն կատարելու իրավունքից՝ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից հետո Խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիային ոչ հարիր կեցվածքի, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար: Տեր Ղազար քահանա Պետրոսյանը մինչև Ավագ Շաբաթ հայտարարվել է փիլոնազուրկ և գտնվում է հսկողության ներքո:

Արմավիրի Զարթոնք համայնքի բնակիչների միջև վեճ ու ծեծկռտուք եղավ, որն ավարտվեց կրակոցներով: 5 մարդ վիրավորվեց, ոստիկանությունը ձերբակալեց 2 հոգու: Պարզվեց, որ կրակողը գյուղապետի թոռն է: Համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջում են արդեն 2 ամիս: Զարթոնքում պնդում են, որ 23 տարվա գյուղապետը բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Գյուղացիները փակեցին Երևան-Գյումրի երկաթգիծը, բայց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հորդորով բացեցին այն: սանասարյանը հանդիպեց նաև գյուղապետին:

Գյուղապետարանից դուրս գալով Պետական վերահսկողական ծառայության պետը տեղեկացրեց, որ Զարթոնք համայնքի ղեկավարը երկուշաբթի հայտարարություն կանի: