Array ( [mr_id] => 80996 [mr_node] => 73555 [mr_media] => 74243 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74243 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74243.jpg [media_name] => davit1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 12:06:06 )
Facebook Instagram Youtube
Օդային կամուրջների տիրակալը. Մարտին Էռնեկյանը քննարկել է ներդրումային խոշոր ծրագրերի հեռանկարը (բացառիկ)
Էդուարդո Էռնեկյանի ներկայացուցիչ և նրա ժառանգորդ համարվող Մարտին Էռնեկյանը «Ժամին» պատմել է, թե ինչպես էր իր հայրը բժիշկների խումբ ուղարկում Արցախյան ճակատ:

Կորպորասիոն Ամերիկա ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը Էռնեկյան ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլայի և «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդենի հետ կառավարությունում քննարկել է ներդրումային խոշոր ծրագրերն ընդլայնելու հեռանկարը: «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայանների զարգացումը, «Հայփոստը», արտգործնախարարության նախկին շենքը: Քննարկումները կդառնան ավելի ինտենսիվ: 

ՀԱՐՑ - Պարոն Էրնեկյան, բարի գալուստ պատմական հայրենիք, «Զվարթնոց» օդանավակայանին առնցվող ինչ նոր նախաձեռնություններ եք քննարկել վարչապետի հետ

ՊԱՏԱՍԽԱՆ - Ուրախ ենք լինել այստեղ, շատ արդյունավետ հանդիպում ունեցանք վարչապետի և նրա թիմի հետ, քննարկման գլխավոր թեման Հայաստանի ավիացիոն շուկայի ընդլայնումն էր: Քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել ավելի շատ զբոսաշրջիկ բերելու համար: Մեր ընկերության նպատակը Հայաստանի զարգացումն է, երկրում բարեկեցության բարձրացումը: Ուրախ ենք, որ մեր օդանավակայանը արդեն հասնում է շահագործման իր առավելագույն մակարդակին և այժմ անհրաժեշտ է նոր ներդրումներ անել օդանավակայանը ընդլայնելու համար: Վարչապետի և նրա թիմի հետ քննարկել ենք մոտ ապագայում «Զվարթնոց»-ի ընդլայնման լավագույն տարբերակները: 

ՀԱՐՑ - Խոսքը երկրորդ տերմինալի մասի՞ն է Դա՞ եք քննարկել, թե դեռ վաղ է խոսել այդ մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ - Մենք դա երկրորդ տերմինալ չենք անվանում, ասում ենք օդանավակայանի ընդլայնման հաջորդ քայլ: Խոսքն այն մասին է, թե ինչպես կարող ենք ավելի շատ ուղևորներ բերել և աճ ապահովել: Մենք մի քանի ծրագիր ենք մշակել, որոնք ներկայացրել ենք վարչապետին և նրա թիմին, և հիմա տեխնիկական քննարկումների փուլում ենք, որոշում ենք այդ ներդրումների լավագույն ձևը: 

ՀԱՐՑ - Հայաստանում հանրային քննարկման շատ զգայուն թեմա է «Զվարթնոց»-ի հին մասնաշենքի ճարտարապետական կարևորությունը, քննարկե՞լ եք արդյոք այդ հարցը վարչապետի հետ, թե դա կապված չէ ձեր գործունեության հետ: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Կապված է, քանի որ օդանավակայանի ընդլայնման դեպքում մեր որոշումները կարող են ազդել, կամ չազդել հին մասնաշենքի վրա: Դա կախված է նրանից, թե ինչպես կմեծացնենք օդանավակայանը: Հին մասնաշենքի հարցը օդանավակայանի ընլայնման ընդհանուր քննարկման մաս է: Մենք դիտարկում ենք, թե ինչպես է օդանավակայանը գործելու հին տերմինալով, այն հնարավո՞ր է ինչ-որ կերպ օգտագործել, թե ոչ: 

ՀԱՐՑ - Մեր երկրորդ օդանավակայանը Գյումրիում է, Շիրակի հարցը քննարկե՞լ եք վարչապետի հետ, կա՞ն արդյոք նոր նախաձեռնություններ

ՊԱՏԱՍԽԱՆ - Այո, ավելի վաղ մենք ներկայացրել ենք Գյումրիի օդանավակայանի ընդլայնման ծրագիր: Կարծում ենք, որ Հայաստանի ավիացիոն շուկան ընլայնվելու հնարավորություն ունի՝ երկիր բերելով նոր դասի` բյուջետային ավիաուղիներ: Նրանք շատ յուրահատուկ պահանջներ ունեն: Նախ, դրանց պետք են շատ պարզ ենթակառուցվածքներ: Մենք կարծում ենք, որ Գյումրիի օդանավակայանը կարող է նպաստել այդ ընկերությունների մուտքին: Ուղևորների տերմինալում ներդրումային ծրագրով կսկսենք բյուջետային ավիաուղիներին ներկայացել օդանավակայանի հնարավորությունները: 

ՀԱՐՑ - Դուք մոտ 50 օդանավակայան եք կառավարում ամբողջ աշխարհում, Հայաստանն աշխարհագրորեն արևելքի ու արևմուտքի միջև է, ինչ եք կարծում՝ կարո՞ղ ենք արդյոք օգտագործել մեր աշխարհագրական դիրքը և ավելացնել տարանցիկ ուղևորափոխադրումները: Ի՞նչ է պետք անել մեր հնարավորությունները մեծացնելու համար: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Կարծում եմ Հայաստանի աճի պոտենցիալը նախևառաջ այն է, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել աշխարհին: Դրանցից մեկը աշխարհագրական դիրքն է, այո, բայց ավելի կարևոր է Հայաստանի մշակույթը, ժողովուրդը, տեսարժան վայրերը: Հայաստանը զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունի: Եթե լավ աշխատենք, կկարողանանք աշխարհին ցույց տալ Հայաստանի հնարավորությունները: Տրանսպորտային կենտրոն դառնալը մեծ մարտահրավեր է, այո մենք կենտրոնում ենք, բայց շատ հարուստ երկրներ էլ են գտնվում այդտեղ՝ Ծոցի երկրները՝ էմիրությունները, կատարը, նրանք շատ մեծ գումարներ ունեն այդպիսի կենտրոն դառնալու համար: Այնպես որ սա շատ մեծ մրցակցություն է, բայց մյուս կողմից, ոչ մի երկիր չունի այն, ինչ Հայաստանը՝ մշակութային հարստություն: Դա է մեր ուժեղ կողմը, դրա մասին էլ պետք է մտածենք: 

ՀԱՐՑ - Ձեր հայրը՝ Անդրանիկ Էռնեկյանը, պատերազմի ժամանակ որպես բժիշկ եկավ Արցախ: Դուք այդ ժամանակ պատանի էիք, ինչպե՞ս ընդունեցիք ձեր հոր որոշումը, ի՞նչ էիք զգում այն ժամանակ, ինչպե՞ս եք հիմա վերաբերվում նրա այդ որոշմանը: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանի անկախությունից հետո հայրս մտածում էր, թե ինչպես կարող է օգնել: Նա Արգենտինայից ու աշխարհի այլ երկրներից բժիշկներ բերեց Հայաստան, ստեղծեց հիվանդանոց, բժշկական սարքավորումները հասցրեց ռազմաճակատ: Ես պահպանում եմ հենց ռազմաճակատում նրա նկարահանած տեսանյութերը, որտեղ երևում է, թե ինչպես են օգնում, վիրահատում վիրավորներին: Ես իսկապես շատ հպարտ եմ նրանով, ինչ հայրս արեց այդ տարիներին: 

ՀԱՐՑ - Եվ իհարկե ձեր հորեղբոր մասին: Նա Հայաստանի հերոս է, դա մեր երկրի ամենաբարձր կոչումն է: Երբևէ մտածե՞լ եք ավելի մեծ գործ անել և նույնպես արժանանալ Հայաստանի հերոսի կոչման: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Իմ հորեղբայրը հրաշալի մարդ է, որը մեծ գործեր է արել: Երբ նա մտածում էր մի նոր բան ստեղծել, մտքով էլ չէր անցնում, որ դրա համար կոչումներ է ստանալու: Նա ցանկանում էր բարեկեցություն բերել, լավացնել մարդկանց կյանքը, ընդհանրապես աշխարհը դարձնել ավելի բարեկեցիկ: Կոչումները չեն կարող լինել նպատակ, դրանք միայն մեր քայլերի և որոշումների արդյունքն են: