Array ( [mr_id] => 81001 [mr_node] => 73556 [mr_media] => 74244 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74244 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74244.jpg [media_name] => avetis.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 12:19:36 )
Facebook Instagram Youtube
Պղնձի տենդը. Ոստիկանությունը բացահայտել է Երևան ՋԷԿ-ից գողություն կատարած հանցավոր խումբ
Կազմակերպված կողոպուտ՝ Երևանի ՋԷԿ-ից: Տեսախցիկ տեղադրելով՝ 9 քաղաքացի վերահսկել են տարածքն ու կողոպտել տրանսֆոմատորի պղինձը:

Առաջին հայացքից մարտաֆիլմն իրականում հմուտ իրականացված ոստիկանական օպերացիա է: Գործողությունների վայրը Էրեբունին է, էպիկենտրոնը՝ Երևան-ՋԷԿ-ի տարածքը:

9 հոգանոց հանցախմբին իրավապահները տեսադաշտում են պահել մի քանի օր: Գիշերային տեսանկարահանման սարքերով հետևել են ու ֆիքսել՝ ինչպես են երկու օրը մեկ ջէկի տարածքից պարկեր տեղափոխում:

Պարկերի մեջ պղինձ է: Վնասազերծվեցին այն պահին, երբ գողացած պղինձը փորձում էին վաճառել գունավոր մետաղների ընդունման կետում: Օրը՝ մեկ տոննա:

Հանցախումբը պղնձե փաթույթները կտրում-գողանում էր ՋԷԿ-ի հին տրանսֆորմատորից: Երկու ամսում հասցրել են գողանալ ու իրացնել 10 տոննա պղինձ:

ՋԷԿ-ին պատճառված վնասն ըստ ոստիկանության՝ 21 միլիոն դրամ է: Բայց դա միայն պղնձի գինն է: Իսկ տրանսֆորամտորը գուցե այլևս հնարավոր չլինի վերականգնել:

Գողությունների շարքը սկսելուց առաջ հանցախումբը լուրջ պատրաստվել է՝ ձեռքբերել հատուկ հագուստ ու գործիքներ: ՋԷԿ-ի տարածքում տեսախցիկ են տեղադրել և ուղիղ եթերում իրենց սմարթֆոններով հետևել տարածքի անցուդարձին, ընտրել հարմար պահն ու գնացել գողության: Ոստիկաններն էլ իրենց հերթին են տեսախցիկներ տեղադրել:

Օպերացիայի պահին իրավապահներն արդեն գիտեին՝ 9 հոգուց ով ով է: Գիշերը նկարահանեցին թե ինչպես են գողանում, շարունակությունն էլ առավոտյան՝ մետաղների ընդունման կետում՝ ձերբակալելու պահին:

Հանցախումբը ձերբակալված է. 9 անդամներից 7-ը նախկինում դատապարտված են եղել, 2-ը՝ Մասիսի էլցանցից կատարած գողության համար: