Array ( [mr_id] => 81015 [mr_node] => 73566 [mr_media] => 74253 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74253 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74253.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 15:03:29 )
Facebook Instagram Youtube
Կաթնարտադրության միջազգային նորմերը կկիրառվեն Գեղաշեն համայնքում
Գեղաշենում կլինի հայակական առաջին խելացի ֆերման:

Գեղաշեն համայնքի 60 կով կապրեն ահա այսպիսի վեց մետր բարձրությամբ տանիք ունեցող, լավ օդափոխոթւյամբ, մաքուր ջրով ու հանգստի զոնայով գոմում: 

Սա հայակական առաջին խելացի ֆերման է: Սա քարդի գաղափարն է ու գեղաշենցի Արամ Գրիգորյանի երազանքը: ֆերմեր Արամն իր կովերի համար սարի վրա մեքենայացված կթի հարթակ ստեղծեց քարդի միջոցով : Հետո որոշեցին՝ սարից իջնելուց հետո կովերը նույնքան հարմարավետ պայմաններում պետք է հայտնվեն: 

Խելացի ֆերմա պետք է լինի ամեն ֆերմերի նպատակը: Կաթնարտադրությունն ավելանում է, պակասում է ծախսը, եկամուտն՝ աճում: Այսպիսի ֆերմա ունենալու համար 22 միլիոն դրամի ներդրում է պետք անել: 

Խելացի ֆերմայի պայմանագիրը ստորագրվեց: Իրականացնելուն կօգնի «Քարդ» հիմնադրամը՝ կառավարության ու իր գործընկերների հետ: Սա այն է, ինչ պահանջում են կաթնարտադրության միջազգային նորմերը: Խելաֆերմաները նախատեսված են 12, 27 և 42 գլուխ կովերի համար: