Array ( [mr_id] => 81020 [mr_node] => 73567 [mr_media] => 74254 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74254 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74254.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 15:06:18 )
Facebook Instagram Youtube
Գյուղացիական տնտեսությունների մասին ինֆորմացիան կներառվի մեկ ռեեստրում
Չօգտագործվող հողերը վարձակալության հանձնելը կպարտադրվի օրենքով:

Գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է փոխել օրենքը, որ չօգտագործվող հողերը պարտադիր վարձով կտրվեն: Սեփականության իրավունքը չի խախտվի, բայց հողը չօգտագործելու դեպքում այն վարձակալության հանձնելը կպարտադրվի։

Հողային ռեֆորմը նախատեսում է նաև հողատարածքների միավորում. իրարից անջատ մի քանի հողատարածքները հնարավոր կդառնա փոխանակել այնպես, որ դրանք կողք կողքի լինեն: 

Գյուղացիական տնտեսությունների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան նախատեսվում է նրառել մեկ ընդհանուր ռեգիստրում: Գույքագրելու են ոչ միայն հողատարածքները, նաև՝ համարակալել ընտանի խոշոր կենդանիներին։ Ըստ ԳԵղամ Գևորգյանի, սա հնարավորություն կտա բարձրացնել մշակվող քաղաականության արդյունավետությունը: Պետական ժանդակության ծրագրերն էլ կիրականացվեն 2 հիմնական ուղղությամբ՝ սուբսիդավորում ու վարկային ռեսուրսներ, նաև ուղիղ ֆինանսավորում։

Նախարարի պարտականությունները կատարողը նշեց, որ արտահանումը խթանելու նպատակով ստեղծելու են բորսա ու լոգիստիկ ընկերություններ։