Array ( [mr_id] => 81027 [mr_node] => 73570 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Կառավարության կառուցվածքի փաթեթն ուղարկվեց խորհրդարանական քառօրյա
«Լուսավոր Հայաստան»-ը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի խոստումը, որը տրվել էր մայիսին, որպես վարչապետի թեկնածու:

Սպասված նիստը պետաիրավականում է, բայց մյուս հանձնաժողովների անդամներ էլ են եկել: Այնպես որ, որոշ պատգամավորներ մնացին ոտքի վրա: «Լուսավոր Հայաստան»-ը եկավ ստենդով՝ այլընտրանքային կառավարության առաջարկով:

Եվ այսպես, կառավարության կառուցվածքի նախագիծը վերջապես խորհրդարանում է. ընտրություններից 4 ամիս անց: Արտակ Զեյնալյանը ներկայացնում է այն, ինչ այս ամիսներին շատ ենք լսել՝ կլինի ոչ թե 17, այլ 12 նախարարություն, ոչ թե երեք, այլ երկու փոխվարչապետ, որ նախարարույթունը որին է միանում, ինչ անվամբ, կրճատումներ:

Ամենաքննադատված թեման հենց դա է. նախարարը խոսում է մի քանի հարյուր աշխատողի կրճատման մասին, բայց ընդդիմադիների համար այդ տեղեկությունը սպառիչ չէ: Պահանջում են, որ հստակ թիվ նշվի:

Այս ոճով էր ամբողջ քննարկումը: Նաև այն հարցի շուրջ, թե որն է իրար հետ կապ չունեցող նախարարությունները միավորելու տրամաբանությունը: 

Էդմոն Մարուքյանը թեման փոխեց ամենաքննարկվող մյուս հարցով՝ ԱԱԾ, Ոստիկանությունը նախարարություններ դարձնել-չդարձնելով: «Լուսավոր Հայաստան»-ը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումը, որը տրվել էր մայիսին, որպես վարչապետի թեկնածու: 

Հարցն ուղղված է Վահագն Հովակիմյանին՝ որպես հարակից զեկուցողի և Քաղաքացիական պայմանագրի անդամի: 

Այս պատասխանը կամ, ինչպես ընդդիմադիրներն են նշում, պատասխանի բացակայությունը, բանավեճի առիթ դարձավ: Հատկապես, երբ նույն բովանդակությամբ պատասխան հնչեց հարցը կրկնելուց հետո:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած այլընտրանքային տարբերակում ուժայինները նախարարություններ են, փոխվարչապետները՝ երեքը, որոնցից մեկը Սփյուռքի հարցերով, նախարարությունները 14-ը՝ գյուղնախարարությունն ու մշակույթը՝ առանձին: 

«Lուսավոր Հայաստան»-ի ոչ մի առաջարկ չընդունվեց: Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ այս փուլում դա է կառավարության դիրքրոշումը: Իսկ կառավարության փաթեթին կողմ է միայն «Իմ քայլը»: Մնացածը՝ դեմ: