Array ( [mr_id] => 81037 [mr_node] => 73571 [mr_media] => 74256 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74256 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74256.jpg [media_name] => 35169_original.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 17:26:28 )
Facebook Instagram Youtube
Ընդունվել է ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համատեղ հայտարարություն
Վարչապետը խոսել է ԱԳ նախարարների հանդիպումից իր ակնկալիքների մասին:

Սա բանակցային խիտ օր էր: Մոսկվայում Զոհրաբ Մնացականյանը նախ հանդիպեց Սերգեյ Լավրովի հետ, այնուհետև կայացավ եռակողմ հանդիպում, որից հետո 3 նախարարներին միացան համանախագահները: Հանդիպման ընթացքում Երևանում վարչապետը խոսեց իր ակնկալիքների մասին: 

Վարչապետի խոսքով, ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումներից առաջ և հետո հնչում են հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում բանակցության ոգուն: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանն անվերջ խաղաղություն չի քարոզում, այլ կարգավորման պլատֆորմ ստեղծելու առաջարկ է անում: 

Այդ ընթացքում Մոսկվայում շարունակվում էր բանակցությունը: Օրվա վերջում հաջողվեց համաձայնեցնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ու համանախագահների համատեղ հայտարարություն: 

ՀՀ, ԱՀ, ՌԴ ԱԳ նախարարների և ԵԱՀՄ ՄԽ համանախագահների հայտարարությունում ասված է.«Հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: Պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:»:

Նախարարներն ընդգծել են իրադրության հետագա կայունացման կարևորությունը հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակահատվածում: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում: