Array ( [mr_id] => 81036 [mr_node] => 73573 [mr_media] => 74258 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74258 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74258.jpg [media_name] => 971268.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 17:33:57 )
Facebook Instagram Youtube
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները պահանջել են չեղարկել աշխատանքից ազատելու ծանուցումները
Փակ բաժնետիրական ընեկերությունն ուրբաթ երեկոյան աշխատանքից ազատելու ծանուցագրեր է բաժանել աշխատողներին:

«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները պահանջում են սահմանափակել Իրանից ցեմենտի և ցեմենտի հումքի ներկրումը: Փակ բաժնետիրական ընեկերությունն ուրբաթ երեկոյան աշխատանքից ազատելու ծանուցագրեր է բաժանել աշխատողներին: Նրանք հրաժարվում են ստորագրել ծանուցումները:

1200 աշխատողները մտահոգ են, որ 2 ամսվա հարկադիր պարապուրդի գումարները գուցե չստանան: Գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը վստահեցրեց՝ աշխատողները ստանալու են իրենց աշխատավարձը: 

Գործարանի տնօրինությունը պարզաբանում է՝ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր, իրանական ցեմենտի հետ մրցակցել ՝ չեն կարող: Լուծումը կլինի ցեմենտի հումքի՝ «կլինկերի» արժեքի բարձրացումը սահմանին: 

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը վտանգ է տեսնում: եթե Արարատցեմենտ գործարանը փակվի, քաղաքացիների մեծ մասը գործազուրկ կմնա: 

«Մուլտի Գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը համարում է, որ ցեմենտի որակի առումով իրենց ընկերությունն առաջատար է: Առուստամյանը նշեց, որ «Մուլտի Գրուպ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է տնտեսական հեղափոխության առաջին քայլն անել:

Թեմային այսօր անդրադարձել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Աշխատակիցները պահանջում են չեղարկել աշխատանքից ազատելու ծանուցումները: Եթե խնդիրը չլուծվի, աշխատողները բողոքի ակցիա կանցկացնեն Երեւանում՝ կառավարության շենքի մոտ: