Array ( [mr_id] => 81029 [mr_node] => 73578 [mr_media] => 71039 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71039 [media_album] => 9 [media_path] => media/2018/07/71039.jpg [media_name] => 2971_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-19 11:53:22 )
Facebook Instagram Youtube
Փաշինյանը չի պատրաստվում առաջադրվել ՔՊ կուսակցության վարչության նախագահ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Գազպրոմ-Արմենիայում» կրճատումներին: Քննչական մարմիններն աշխատում են քառակի ծանրաբեռնվածությամբ: Ավտոմաքսատան միջադեպը փոխել է դրոշի նկատմամաբ վերաբերմունքը:

Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնում: Այդ պաշտոնը զբաղեցնող Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ ընտրվելուց հետո հայտարարել է, որ հրաժարվելու է ՔՊ վարչության նախագահի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի պնդմամբ ԵԿՄ-ն Սասուն Միքայելյանին նախագահ ընտրելով չի քաղաքականացվում:

Փաշինյանը անդրադարձավ այն մեղադրանքներին, որ իր խոստումները չի կատարել և հայտարարեց, որ ամեն ինչ ավարտված չէ: Մյուս կողմից նա պնդեց, որ իրենց խնդիրը մարդկանց քառատելը չէ: Ըստ նրա՝ քննչական մարմինները քառակի ծանրաբեռնվածությամբ են աշխատում և ինքն էլ վերապահում ունի կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահների արդյունավետության վերաբերյալ: Նա անդրադարձավ նաև արագաչափերը հանելուն և կարմիր գծերի խնդրին:

Փաշինյանը խոսեց նաև «Գազպրոմ Արմենիայի» կրճատումների մասին: Նա հնարավոր է համարում, որ ընտրությունների ժամանակ ընկերության հաստիքները ուռճացվել են:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ անխնամ թողնված դրոշի պատճառով աշխատակիցների աշխատանքից ազատման դիմումներին: Այս միջադեպին անդրադարձել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և նշել, որ խախտվել են մաքսավորի աշխատանքային իրավունքները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան այդ միջադեպը: Նա հայտարարեց, որ հենց այդ օրվանից սկսել է տեղեկատվություն ստանալ, որ ամբողջ պետական համակարգը սկսել է զբաղվել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: