Array ( [mr_id] => 81046 [mr_node] => 73581 [mr_media] => 74260 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74260 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74260.jpg [media_name] => tiger-woods-desktop-wallpaper-840x420.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 12:21:16 )
Facebook Instagram Youtube
Թայգեր Վուդսը Մեյջորում հաղթել է 14 տարվա ընդմիջումից հետո
Վնասվածքներով և հոգեբանական խնդիրներով պայմանավորված՝ 43-ամյա ամերիկացին վերջին շրջանում քիչ էր ելույթ ունենում:

Գոլֆի երկրպագուներն այս արտահայտությունը չէին լսել ավելի քան 14 տարի: Մարզաձեւի լեգենդ Թայգեր Վուդսը մեծ դադարից հետո նվաճեց գոլֆի պրոֆեսիոնալ ասոցիացիայի մեյջոր տիտղոս:

Ամերիկայի մասթերսում քչերն էին սպասում Վուդսի հաղթանակին: Վնասվածքներով եւ հոգեբանական խնդիրներով պայմանավորված՝ 43-ամյա ամերիկացին վերջին շրջանում քիչ էր ելույթ ունենում:

Թայգեր Վուդսի համար սա կարիերայի 5-րդ հաղթանակն էր մասթերս շարքի մրցաշարում: Նույն հաջողոթյանը գոլֆիստը հասել էր 1997-ին, 2001-ին, 2002-ին եւ 2005-ին: 2017-ի դրությամբ ամերիկացի մարզիկը համաշխարհային դասակարգման աղյուսակի 1199-րդ հորիզոնականում էր: Ֆանտաստիկ քամբեքը նրան մոտեցրեց դասակարգման լավագույն տասնյակին. նոր թափ վերցրած Վուդսն այս հաղթանակից հետո 12-րդ հորզիոնականում է: