Array ( [mr_id] => 81047 [mr_node] => 73584 [mr_media] => 74263 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74263 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74263.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 15:08:26 )
Facebook Instagram Youtube
Մեթին Գյունդոդու. Հայկական եկեղեցիները չեն պղծվում, գանձագողություն չկա
Թուրք պատգամավորն իր պատասխաններում ընդգծում է թուրք և հայ հարևան ժողովուրդների խաղաղ ապրելու կարևորությունը:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշակութային հարցերով կոմիտեի 52-րդ նիստին Երևանում մասնակցում է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մեթին Գյունդոդուն: Հայ-թուրքական օրակարգում գլխավոր մշակութային հարցը Թուրքիայի ներկայիս տարածքում հայկական եկեղեցիների պահպանությունն է: Պատգամավորի պատասխանը Թուրքիայի պետական քարոզչության շրջանակում էր:

Այս պատասխանը կանխատեսելի էր: Պատգամավորը ներկայացնում է նախագահ Էրդողանի գլխավորած, իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը: Նրա ուշադրությունը հրավիրում ենք հայկական եկեղեցիները հիմքից քանդող, հայերի թաքցրած գանձերը որոնողների խնդրին:

Պատգամավորը բաց է թողել Թուրքիայում ամենաընթերցվող լրատվակայքերից մեկի՝ Գազեթեդուվարի, նաև հեղինակավոր ու առաջատար Հյուրիյեթի հրապարակած այս լուրը: Դիարբեքիրում գանձագողության մեղադրանքով ձերբակալվել է 8 մարդ, 4-ը՝ բարձրաստիճան ոստիկաններ: Նրանք ներկայացել են որպես հնագետներ, բայց բնակիչները կասկածել ու դիմել են իրավապահներին: Պարզվել է, որ պեղումներ իրականացնող խումբը որոնում է ոսկի ու զարդեր, որոնք, համոզված են, Ցեղասպանության տարիներին Դիարբեքիրից փախչող հայերն են թաքցրել: Սա թուրք պատգամավորին հակառակն ապացուցող ամենաթարմ օրինակն է: Թուրքիայում գանձագողությունը մասնագիտություն են դարձրել: Յութուբում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնք սովորոեցնում են, թե ինչպես ու որտեղ փնտրել հայերի գանձերը:

Թուրք պատգամավորն իր պատասխաններում ընդգծում է թուրք և հայ հարևան ժողովուրդների խաղաղ ապրելու կարևորությունը: Այդ դեպքում ինչու են Ստամբուլի հայկական եկեղեցիների պատերին ռասիստական գրություններ հայտնվում:

Մեթին Գյունդոդուն հերքում է սա` ձեր վերջը եկել է, այս հայրենիքը մերն է գրությունները, հայկական եկեղեցու մուտքի առաջ աղբ լցնելը: Լուրերը տարածում է Ակոսը՝ պոլսի ամենահեղինակավոր հայկական թերթը, նաև թուրքական պարբերականներ: Ժխտողականությունը դրսևորվում է ոչ միայն ամենակարևոր և զգայուն, անցյալին վերաբերող հարցերում, այլև այսօր՝ ժամանակակից Թուրքիայում հայերի դեմ ատելության ակնհայտ քայլերը հերքելով: