Array ( [mr_id] => 81066 [mr_node] => 73586 [mr_media] => 74266 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74266 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74266.jpg [media_name] => 11475_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 16:02:19 )
Facebook Instagram Youtube
Ոստիկանություն - 101. Լավագույն ծառայողներն արժանացան կառավարական պարգևների
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Մի գծով շարված, համազգեստը հարդարած, կազմ ու պատրաստ: Դիրիժորի ձեռքի շարժմամբ` ոստիկանության նվագախումբը սկսում է տոնական միջոցառումը: Այնուհետև հնչում է հրամանը՝ երգով, քայլով, մարշ: 

1 դար ու 1 տարի. ոստիկանությունը տոնում է հիմնադրման 101 տարին: Այդ առիթով կենտրոնական մասնաշենքում են Հայաստանի վարչապետը, ուժային ու իրավական կառույցների ներկայացուցիչները: Տոնական նիստը սկսվում է Հայաստանի և ոստիկանության դրոշների ներս բերմամբ: 

Վարչապետն իր շնորհավորական խոսքն սկսում է՝ վերհիշելով 1 տարի առաջ քաղաքացիական անհնազանդության օրերը: Երբ ինքը և ոստիկանության ուժերը գտնվում էին փշալարարերի հակառակ կողմերում:

Նիկոլ Փաշինյանն ընգծում է՝ վերջին ամիսների ամենագլխավոր ձեռքբերումը ոստիկանությունում տեղի ունեցած և շարունակվող բովանդակային փոփոխություններն են: Այս ուժային կառույցը չպետք է ատելություն առաջացնի: 

Վարչապետը ոստիկաններին շնորհակալություն հայտնեց մատուցած ծառայությունների համար: Աչքի ընկած լավագույն ծառայողները արժանացան կառավարական պարգևների: Նիկոլ Փաշինյանը նրանց նվիրեց նաև գրքեր: 

Ոստիկանությնա պետը նախանշում է ուժային կառույցի առաջնահերթ անելիքները. անզիջում պայքար մղել կոռուպցիայի և կաշառակերության դեմ: 

Ոստիկանության համակարգում լավ ծառայությամբ աչքի ընկածներն ստացան պարգևներ և խրախուսական մրցանակներ: 

Դավիթ Տոնոյանը նկատեց՝ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որի լավագույն ապացույցը անցած տարվա դեպքերի ժամանակ ոստիկանության չեզոքությունն էր: Պաշտպանության նախարարը անդրադարձավ ոստիկանների սահմանային ծառայությանը: 

Կարգապահություն և նվիրվածություն: Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ընգծում է՝ միայն հասարակության վստահության դեպքում հնարավոր կլինի տեսնել ոստիկանների մասնագիտական որակները և աշխատանքի արդյունավետությունը: 

Արթուր Վանեցյանի միտքը շարունակում է Արդարդատության նախարարը: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ոստիկանության վրա դրված ծանր բեռը թեթև կլինի միայն հասարակական համերաշխության դեպքում:

Ուժային և իրավական կառույցների ղեկավարները բազմաթիվ ոստիկանների խրախուսական մրցանակներ շնորհեցին: Պարգևների արժանացավ նաև Վալերիյ Օսիպյանը: Արցախի ոստիկանությնա պետն էլ հայաստանի գործընկերոջը որսորդական հրացան նվիրեց: 

Ոստիկանության տոնը պետական ծառայողները կնշեն երեկոյան: Օպերայի բալետի և ազգային ակադեմիական թատրոնում ոստիկանության ծառայողների պատվին կհնչի հայրենասիրական և դասական երաժշտություն :