Array ( [mr_id] => 81068 [mr_node] => 73588 [mr_media] => 74268 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74268 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74268.jpg [media_name] => mushegh-ghevondyan1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 16:13:31 )
Facebook Instagram Youtube
Կրակոցներ Երևանում. Մահացել է «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը
Դեպքը տեղի է ունեցել Լեփսիուսի փողոցում, որտեղ անհայտ անձը կրակ է բացել երիտասարդների ուղղությամբ:

Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացած 23-ամյա երիտասարդը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանն է։ Դեպքը տեղի է ունեցել Լեփսիուսի փողոցում, որտեղ անհայտ անձը կրակ է բացել երիտասարդների ուղղությամբ: 

«Ժամը» լրատվականի հետ զրույցում «Արարատ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արտյոմ Հակոբյանը հաստատեց՝ Ղևոնդյանն իրենց ակումբից էր, խաղում էր երկրորդ թիմում որպես փոխարինող դարպասապահ:

Մուշեղ Ղևոնդյանը մինչև «Արարատ» տեղափոխվելը հանդես է եկել «Լոռի»-ի կազմում: Ակումբի ներկայացուցիչները փաստում են՝ իր խաղին ուշադիր, ընկերասեր և թիմում ուրախ մթնոլորտ ապահովող ֆուտբոլիստ էր:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հայտնաբերվել է այն մեքենան, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները և որում եղել են մահացած ֆուտբոլիստն ու ևս 2 երիտասարդ: Նրանց կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել: