Array ( [mr_id] => 81071 [mr_node] => 73589 [mr_media] => 74269 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74269 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74269.jpg [media_name] => hqdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-16 16:26:41 )
Facebook Instagram Youtube
Լեռնավանում 44 ընտանիքները մասնակցում են իրենց տների շինարարությանը
Պետությունն այդ նպատակով հատկացրել է շուրջ 460 մլն. դրամ:

Լեռնավան համայնքի բնակիչ Արամայիս Եսայանը բնակարանը կորցրեց 88-ի երկրաշարժի հետևանքով: 30 տարի վագոն տնակում ապրելուց հետո շուտով բնակարանամուտ կտոնի: Շինարարությանը մասնակցում է թոռների հետ: 

Կառավարությունն անցած տարի որոշեց շարունակել 3 տարի առաջ սկսված բնակարանաշինական ծրագիրը: Լոռու մարզի 13 համայնքներում կկառուցվեն առանձնատներ՝ 44 ընտանիքների համար: Պետությունն այդ նպատակով հատկացրել է շուրջ 460 մլն. դրամ: 

Երկրաշարժի հետևանքով տունը կորցրած մյուս ընտանիքները Տարածքային կառավարման նախարարից հետաքրքրվեցին, թե հերթը երբ իրենց կհասնի: 

44 առանձնատների շինարարությանն աջակցում է նաև Ֆուլեր տնաշինական բարեգործական կազմակերպությունը: Առաջին բնակարանամուտը Լեռնավանում կտոնեն արդեն այս տարի: