Array ( [mr_id] => 81069 [mr_node] => 73591 [mr_media] => 61992 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 61992 [media_album] => 7 [media_path] => media/2016/06/61992.jpg [media_name] => 74675.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-06-21 12:38:44 )
Facebook Instagram Youtube
ԵԽԽՎ նիստի պարզաբանում. Ադրբեջանի խավիարային դիվանագիտության ազդեցությունը նվազում է
Մինչև նիստը հայտարարվել էր, որ ադրբեջանական ամբողջ պատվիրակությունն է գրանցվել Հայաստանի վարչապետին հարցեր տալու համար, բայց ընդամենը մեկ հարց հնչեց:

ԵԽԽՎ պատվիրակության անդամներն ասուլիսի եկան առանց ԲՀԿ-ականների: Դա բացատրեցին տեխնիկական պատճառներով ու, մինչև կհնչեին հարցերը, խոսեցին հրապարակումների մասին: Մամուլը գրել էր, թե հայկական պատվիրակությունը պայմանավորվել է ադրբեջանցի պատգամավորների հետ, որպեսզի նրանք վարչապետ Փաշինյանին հարցեր չտան, Արցախի հարցով դահլիճում իրավիճակը չսրեն: Մինչև նիստը հայտարարվել էր, որ ադրբեջանական ամբողջ պատվիրակությունն է գրանցվել Հայաստանի վարչապետին հարցեր տալու համար, բայց ընդամենը մեկ հարց հնչեց: 

Լրագրողներին նաև հետաքրքրում է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը հարցերին պատասխանում՝ դահլիճի իր տեղից, ոչ թե կենտրոնից, ինչպես եղել է նախորդ ղեկավարների դեպքում: Պատվիրակության անդամները տեղեկացնում են, որ արարողակարգն է այդպիսին:

Հայաստանյան պատվիարկության անդամները ԵԽԽՎ շենքում խավիարի հոտ չեն զգացել: Նշում են, որ Ադրբեջանի՝ խավիարային դիվանագիտության հոտը շատ թույլ է, արագ կօդափոխվի: 

Քննարկվող մյուս հարցն այն է, թե հայաստանյան իշխող ուժի ոչ մի ներկայացուցիչ ընդգրկված չէ ԵԽԽՎ քաղաքական խմբերում: Պատվիրակության ղեկավարը պնդում է, որ քննարկումների մեջ են: Գուցե հաջորդ նստաշրջանում պատկերը փոխվի: