Array ( [mr_id] => 81077 [mr_node] => 73598 [mr_media] => 74274 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74274 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74274.jpg [media_name] => Manu tachare ev hayere copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 11:56:07 )
Facebook Instagram Youtube
Փարիզի Աստվածամոր տաճարը. Հյուգոյի դարակազմիկ վեպը նորից դարձել է ամենաշատ վաճառվող գիրքը
Հյուգոն Աստվածամոր տաճարի հրդեհը կանխատեսել էր 1831-ին: Վեպում կարելի է կարդալ սարսափելի, ամենակուլ հրդեհի նկարագրությունը, որը խժռում է տաճարը: Ճիշտ այնպես, ինչպես 2019-ի ապրիլի 15-ին:

Երբ աշխարհն ուղիղ եթերում տեսավ, թե ինչպես է այրվում Փարիզի Աստվածամոր տաճարը, մարդիկ նորից հիշեցին նրան, ով մի ամբողջ վեպ էր գրել Նոտր Դամի մասին: Վիկտոր Հյուգոն իր՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը գրել էր տաճարը պահպանելու, նրա ճարտարապետական ու մշակութային արժեքն ավելի ընդգծելու համար:

Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը նորից դարձել է բեսթսելլեր: Այն մի քանի ժամում ընդգրկվել է Amazon-ի ամենավաճառվող գրքերի ցանկ: Հյուգոն Աստվածամոր տաճարի հրդեհը կանխատեսել էր 1831-ին: Վեպում կարելի է կարդալ սարսափելի, ամենակուլ հրդեհի նկարագրությունը, որը խժռում է տաճարը: Ճիշտ այնպես, ինչպես 2019-ի ապրիլի 15-ին:

Եվ Հյուգոյի վեպը, և վեպի հիման վրա ստեղծված մյուզիքլը ռեկորդներ սահմանեցին: 1998 թվականին «Փարիզի Աստվածամոր տաճարը» երաժշտական ներկայացումը հայտնվեց գինեսի ռեկորդների գրքում: Հայտնի մյուզիքլի առաջին կազմի գլխավոր ու ամենահայտնի դերակատարներից երեքը հայ էին: Էլեն Սեգարան ճանաչվեց Նոտր Դամ մյուզիքլի պատմության մեջ էսմերալդայի ամենահայտնի ու լավագույն դերակատարը:

Մյուզիքլի մյուս հայտնի արտիստները Պիեր Գարուն ու Պատրիկ Ֆիորին նույնպես ունեն հայկական արմատներ: Մյուզքիլը Հայաստանում սիրեցին: Տաճարի տանիքում ապրող կուզիկի ու չքնաղ Էսմերալդայի պատմության՝ «Բել» երգի հայկական տարբերակը երկար մնաց ամենահայտնի երգերի առաջին հորիզոնականում: