Array ( [mr_id] => 81108 [mr_node] => 73600 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկել ընդդիմության օրինագծերին
Խորհրդարանում կրքերը բորբոքվել են ԲՀԿ ներկայացրած օրինագծից հետո:

Հենց սկզբից խորհրդարանը հրաժարվեց քննարկել ընդդիմության ներկայացրած նախագծերը: Գեւորգ Պետրոսյանը սա պայմանավորեց այն հանգամանքով, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին :

Մեծամասնության մերժումը ստացած հաջորդ օրինագիծը ներկայացրել էր Լուսավոր Հայաստան խմբակցությունը: Չնայած օրինագծին բացասական եզրակացություն է տվել կառավարությունը, սակայն կառավարության որոշումով են անդրադարձել նույն հարցին: Խոսքը վերաբերում է հիվանդություն ձեռք բերած քաղաքացիներին փոխհատուցում տալուն:

Խորհրդարանում կրքերը բորբոքվեցին ԲՀԿ ներկայացրած օրինագծից հետո: ԲՀԿ-ն առաջարկում էր զինվորին առաջնագիծ ուղարկել մեկ տարի ծառայելուց հետո միայն: Սա եւս մերժեց մեծամասնությունը:

Խորհրդարանում արդեն լարված վիճակ էր, սակայն քննարկումը չէր հասել գագաթնակետին: Էդմոն Մարուքյանի ելույթից հետո վեճը թեժացավ, երբ ամբիոնին մոտեցավ Մխիթար Հայրապետյանը:

Քաղաքական մեծամասնությունը այս բանավեճերից հետո դեմ քվեարկեց ընդդիմության ներկայացրած օրինագծերին: «Իմ քայլը» հայտարարեց, որ ոչ մի խոսք չի հնչում, երբ ընդդիմության ներկայացրած օրինագծերն ընդունվում են, բայց հենց մերժվում են՝ ընդդիմությունն իրենց մեղադրում է կառավարության կամակատարը լինելու մեջ: