Array ( [mr_id] => 81098 [mr_node] => 73606 [mr_media] => 74279 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74279 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74279.jpg [media_name] => 782256.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 15:23:44 )
Facebook Instagram Youtube
Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ղարաբաղյան բանակցային մանրամասներին
Լավրովը հիշեցրել է, թե ինչ են պայմանավորվել երկուշաբթի Մոսկվայում և ասել է, որ նախկինում հումանիտար բնույթի պայմանավորվածություններ նույնպես եղել են, բայց միշտ չէ, որ իրագործվել են:

Ադրբեջանում քննարկում են իրենց ԱԳ նախարարի հայտարարությունը, ըստ որի, երկուշաբթի ղարաբաղյան քննարկումների ժամանակ խոսել են 2016 թվականին Դմիտրի Մեդվեդևի ներկայացրած առաջարկների մասին: Թեման ավելի ընդլայնելու համար Ռուսաստանի ԱԳ նախարարին հարց է տվել ադրբեջանցի լրագրողը: 

«Եթե ճիշտ եմ հասկանում, Ադրբեջանի ԱԳ նախարարն է ասել, որ այդ առաջարկները քննարկվել են: Հետևաբար, ես ավելացնելու ոչինչ չունեմ: Ինչ վերաբերում է այդ առաջարկությունների բովանդակությանը, ապա դրանք համահունչ են այն մոտեցումներին, որոնք ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններում: Դրանք ենթադրում են կողմերի միջև պայմանավորվածությունների փնտրտուք՝ հիմնված տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբուքնների վրա»,- ասել է Լավրորվը: 

Լավրովի հիշատակած 5 հայտարարությունների մասին Ադրբեջանում փորձում էին մոռանալ, քանի որ դրանցում ամեն անգամ վերահաստատվում էր ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Լավրովի հաջորդ հայտարարությունը նույնպես հետաքրքիր էր: Նա հիշեցրեց, թե ինչ են պայմանավորվել երկուշաբթի Մոսկվայում և ասաց, որ նախկինում հումանիտար բնույթի պայմանավորվածություններ նույնպես եղել են, բայց միշտ չէ, որ իրագործվել են: Խոսքը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հրադադարի ամրապնդման, կալանավորվածների բարեկամների և լրագրողների փոխադարձ այցելություն նախաձեռնելու մասին է: