Array ( [mr_id] => 81088 [mr_node] => 73607 [mr_media] => 74280 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74280 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74280.jpg [media_name] => l-M7CHDBR4tK.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 15:27:46 )
Facebook Instagram Youtube
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար անհրաժեշտ 1 մլրդ եվրոն հավաքվել է
Ֆրանսիայի նախագահը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար տվել է 5 տարի ժամանակ:

Ֆրանսիայի բոլոր լրատվամիջոցների գլխավոր պատմությունը տաճարին հասցված վնասն է: Արվեստաբանները հաշվել են՝ ոչնչացվել է տաճարի մասունքների միայն 10 տոկոսը: Մնացածը հաջողվել է փրկել: Շաբաթվա հերոսը Ժան Մարկ Ֆուրնիեն է, քահանան վտանգելով կյանքը փրկել է տաճարում պահվող Քրիստոսի փշե պսակը: 

Հրշեջների պատմություններն ահասարսուռ են, եթե հրդեհը չմարեին ևս 15 րոպե, ամբողջ շենքը կփլուզվեր: Կրակն արդեն հասնում էր մի քանի տոննա կշռող զանգերին: Եթե դրանք 30 մետրից վայր ընկնեին, աշտարակները կքանդվեին: Տաճարը վերականգնելու համար, ըստ մասնագետների, պետք է առնվազն մեկ միլիարդ եվրո, այդ գումարն արդեն հավաքվել է: 

Մասնագետներն այլ կարծիք ունեն, նրանց խոսքով՝ պետք է առնվազն 10-15 տարի: Այս պահին տաճարում աշխատում են քննիչները, դիտավորյալ հրդեհի վարկածը բացառվում է: 

Տաճարի տանիքին վերականգնողական աշխատանքներ իրականացնող ընկերությունը պնդում է, տեղի ունեցածի պատճառը չգիտեն, որևէ անփութություն չեն արել: 

Մասունքներն այժմ ապահով վայրում են: Դրանց հետ աշխատում են մասնագետները: Վերականգնողական աշխատանքներին կարող է օգնել հայտնի վիդեոխաղը: 

Որքան էլ զարմանալի է, բայց հենց այս խաղը կազմելիս է ստեղծվել Աստվածամոր տաճարի մանրակրկիտ պատկերը: Հենց սա էլ կօգնի վերականգել տաճարի նախկին տեսքը: