Array ( [mr_id] => 81099 [mr_node] => 73612 [mr_media] => 74286 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74286 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74286.jpg [media_name] => Gyumri_general_view_from_the_central_square.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 16:36:38 )
Facebook Instagram Youtube
Գյումրի քաղաքային ճանապարհաշինությունն արվել է բազմաթիվ խախտումներով
Գյումրիում իրականացվող ճանապարհաշինությունն, ըստ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի, ընթացել է բազմաթիվ թերացումներով ու խախտումներով:

Վերմիշյանը պահանջեց հստակեցնել՝ ով ինչի համար է պատասխանատու, հետո զգուշացրեց՝ թերություններ գրանցած շինարարական ու փորձաքննական կազմակերպությունները կընկնեն սև ցուցակ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են հոկտեմբերին սկսել շինաշխատանքները, երբ ակնհայտ է եղել, որ վատ եղանակի պայմաններում հնարավոր չէ ճանապարհ նորոգել: 

Շինարարության ընթացքում ի հայտ են եկել կոմունիկացիոն համակարգի թերությունները, և փողոցների նորոգումը ձգձգվել է: Քանդված փողոցների ու ամիսներ ձգվող անհարմարությունների համար Գյումրիի քաղաքապետը մեղադրեց շինարարներին:

Բալասանյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է փորելու խրամուղիները, Վերմիշյանը պատասխանեց՝ տանտերը:

Բալասանյանը հայտնեց, որ շինաշխատանքների թերությունների մասին քաղաքապետարանը մշտապես խոսել է: 

Շիրակի մարզպետն առաջարկեց շինարարական աշխատանքային խմբում ընդգրկել քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին, որպեսզի այլևս սխալներ չլինեն: