Array ( [mr_id] => 81118 [mr_node] => 73613 [mr_media] => 74287 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74287 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74287.jpg [media_name] => ete-ka-ashxatanq-ka-naev-sayta-n136525-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 17:10:09 )
Facebook Instagram Youtube
Լևոն Ջուլֆալակյանը դժգոհ է Եվրոպայի առաջնության մրցավարությունից
Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց այս տարի Մինսկում սպասվող Եվրոպական խաղերի 5 ուղեգիր:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը համարում է, որ Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում մեր թիմն արժանացել է մրցավարների կողմնակալ վերաբերումունքին: Ըստ Լեւոն Ջուլֆալակյանի, բրոնզե մեդալ նվաճած մեր երկու ըմբիշներն էլ կարող էին հասնել եզրափակիչ, եթե մրցավարները կասկածելի որոշումներ չկայացնեին:

Բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, ըստ մարզչի՝ գերազանցում էր գերմանացի մրցակցին: Սա պատգամավոր-ըմբիշի առաջին պաշտոնական ստուգատեսն էր 2 տարվա դադարից հետո: Գոտեմարտում եղել է կասկածելի դրվագ, երբ մրցավարը միավորը տվել է Շվարցին: 

Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց այս տարի Մինսկում սպասվող Եվրոպական խաղերի 5 ուղեգիր: Ջուլֆալակյանը նշեց, որ հավաքականի կազմում փոփոխություններ կլինեն եւ վնասվածքից ապաքինված Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին: