Array ( [mr_id] => 81117 [mr_node] => 73614 [mr_media] => 74288 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74288 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74288.jpg [media_name] => 20283.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-17 17:14:13 )
Facebook Instagram Youtube
Հայ մարմնամարզիկները ԵԱ-ում նվաճել են մեկ բրոնզե մեդալ, մարզիչը դժգոհ է
Ըստ մարզչի, մարզիկների վատ ելույթների վրա կարող էր ազդել մրցավայր ուշ հասնելը: Մարմնամարզիկները Լեհաստան հասան 1 օր ուշացումով:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Եվրոպայի առաջնությունից սպասում էր ավելի շատ մեդալներ: Աշխարհամասի գլխավոր ստուագատեսում մեր թիմը նվաճեց մեկ բրոնզե մեդալ. օղակների վրա վարժությունում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վահագն Դավթյանը:

Ըստ մարզչի, մարզիկների վատ ելույթների վրա կարող էր ազդել մրցավայր ուշ հասնելը: Մարմնամարզիկները Լեհաստան հասան 1 օր ուշացումով՝ ծանր թռիչքից եւ 2 օր չքնելուց հետո:

Եվրոպայի առաջնությունից հետո բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը մտածում է Եվրոպական խաղերի մասին, որի ուղեգիրը վաստակեց Լեհաստանում: 

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց Եվրոպական խաղերի երկու ուղեգիր, մինչդեռ յուրաքանչյուր գործիքի վրա երկիրը 3 մասնակից պետք է ունենա: Սերոբյանը նշեց, որ հնարավոր է՝ Ռուսաստանը հրաժարվի օղակների վարժության ուղեգրից եւ այն բաժին հասնի մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Թովմասյանին: