Array ( [mr_id] => 81122 [mr_node] => 73615 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
ԱԺ. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քվեարկությունը ապրիլի 18-ին է՝ եզրափակիչ ելույթներից հետո
«Իմ քայլը» գործադիրի նոր կառուցվածքը կազմելիս առաջնորդվել է ինտուիցիայով:

Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ներկայացնելիս Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ հենց այս կառուցվածքով է գործադիրը մտադիր աշխատել եւ իրականացնել ծրագրերը: Այն նախատեսում է մի քանի նախարարությունների միաձուլում ու կրճատում, մի փոխվարչապետի կրճատում: Ֆինանսական մասով գործադիրը այդպես էլ հստակ թվեր չներկայացրեց: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին հետաքրքիր էր կրճատաման հաշվարկը: Այսինքն՝ կառավարությունն ինչպես է հաշվել, որ նախարարությունների քանակը հինգով կրճատելուց հետո ավելի արդյունավետ կլինի աշխատել:

Հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ կառավարության կառուցվածքը գործադիրի գործիքն է, հետեւաբար պետք է վստահել կառավարությանը եւ թույլ տալ, որ իր ներկայացրած ծրագրով կառավարի: Նա անդրադարձավ «Լուսավոր Հայաստան»-ի պնդմանը, որ իրենց ներկայացրած այլընտրանքային ծրագիրը չեն քննարկել եւ պնդեց, որ քննարկել են:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած ծրագրով նախարարությունները 14-ն են, սփյուռքի հարցերով կզբաղվի երեք փոխվարչապետներից մեկը, ուժային կառույցներն ու պեկը կլինեն մեկ նախարարության կազմում: Այս առաջարկը ի սկզբանե կառավարությունն անընդունելի է համարել: Էդմոն Մարուքյանը ամբիոնին մոտեցավ դիդակտիկ պաստառներով:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Սահմանադրությունն ու օրենքները Սերժ Սարգսյանի համար կարված կոստյում են: Էդմոն Մարուքյանի պնդմամբ առաջարկվող նախագիծը պարզապես շտկումներ է անում նույն կոստյումի վրա: 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն անընդունելի համարեց այն մոտեցումը, որ կառավարությունն է աշխատելու այդ կառուցվածքով, հետեւաբար իրենք գիտեն, թե ինչ է պետք էանել: Նա հիշեցրեց, որ խորհրդարանն է կառավարությանը վերահսկող մարմինը:

Օրվա երկրորդ կեսին նիստը ընդհատվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմամբ: Ընդդիմադիր խմբակցությունը Ֆինանսների նախարարությանը հարցում էր ուղարկել, թե որքան մարդ է կրճատվելու օպտիմալացման հետեւանքով: Ատոմ Ջանջուղազյանը խմբակցության հարցերին պատասխանեց լակոնիկ, ինչն առաջացրեց Էդմոն Մարուքյանի զայրույթը:

Այս հարցապնդման հետեւանքով կառավարության կառուցվածքի մասին օրինագծի քննարկումը չավարտվեց: Բայց մինչեւ այդ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, որովհետեւ կառավարությունը չի կարողացել հիմնավորել այն:

Նախագծին ի սկզբանե, մինչեւ քննարկումը, դեմ էր արտահայտվել նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւ ամփոփիչ ելույթում նույնպես դեմ արտահայտվեց: Նախագծի քվեարկությունը ապրիլի 18-ին է՝ հիմնական եւ հարակից զեկուցողների եզրափակիչ ելույթից հետո: