Array ( [mr_id] => 81924 [mr_node] => 74019 [mr_media] => 74599 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74599 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74599.jpg [media_name] => EAB17C40-0E67-4772-B245-F23B68A6702E_cx0_cy7_cw0_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 13:32:41 )
Facebook Instagram Youtube
Ղազախստանում իշխանությունն արգելափակել է սոցիալական ամենախոշոր ցանցերը
Հունիսի 9-ին Ղազախստանում ընտրելու են նախագահ:

Ղազախստանը մտավ նախընտրական փուլ: Հունիսի 9-ին այստեղ նախագահ են ընտրելու: Թեկնածուները 7-ն են, բայց ակնհայտ է, որ նախագահ է ընտրվելու Նուրսուլթան Նազարբաևի ժառանգը՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: 

Սա մայիսյան հաղթական տոնն է: «Անմահ գնդի» քայլերթը Նուրսուլթանում՝ նախկին Աստանայում: Ձերբակալությունների պատճառն այն է, որ ընդդիմադիրները դեմ են իշխանության նման փոխանցմանը և չեն հավատում, որ երկրում հնարավոր է իսկապես արդար ընտրություն անցկացնել: 

Բերման ենթարկվողները տարակուսանքի մեջ են, հայտարարում են, որ պարզապես եկել են քայլերթին մասնակցելու, թե ինչու են իրենց արգելում՝ չեն հասկանում: 

Իշխանությունն էլ հայտարարում է՝ մայիսյան տոների առիթով ընդդիմությունը սադրանք էր պատրաստում՝ փորձելով փողոց դուրս եկող մարդկանց միջոցով հակակառավարական միջոցառում անցկացնել: 

Իշխանությունն այնքան է անհանգստացել, որ մայիսի 9-ին ամբողջ երկրում արգելափակել է Ֆեյսբուքը, Յութուբը, Թվիթերը, Տելեգրամը, հակաիշխանական հրապարակումներով հայտնի լրատվակայքերը: «Անմահ գնդի» քայլերթի անցկացման վայրում արգելափակել է նույնիսկ բջջային կապը: