Array ( [mr_id] => 81921 [mr_node] => 74020 [mr_media] => 74600 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74600 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74600.jpg [media_name] => nur-sultan-1200x545_c.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 13:35:20 )
Facebook Instagram Youtube
Ղազախստանում Սոցիալ-դեմոկրատները բոյկոտել են նախագահական ընտրությունը
Իշխանությունը զգուշանում է բողոքի զանգվածային ալիքից:

Ղազախստանի նախագահի մտահոգություններն ավելի խորացան մայիսմեկյան տոնի ժամանակ: Այդ օրը երկրի 2 ամենախոշոր քաղաքներում մի քանի հարյուր մարդ դուրս եկավ փողոց՝ Զարթնիր ղազախ կարգախոսով: Մարդիկ բողոքում էին կանխորոշված ընտրության դեմ: Իշխանության համար ամենամտահոգիչն այն էր, որ ցույցերի կոչ էր արել երկրում արգելված ընդդիմադիր շարժման առաջնորդը: 
   
Ղազախստանի ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները որոշել են բոյկոտել առաջիկա ընտրությունը: Նրանք հայտարարել են, որ ընտրության ելքը կանխորոշված է, նախագահ է դառնալու Նազարբաևի ժառանգորդը: Սա նշանակում է, որ երկրում ընդդիմադիր տրամադրություններն ընտրական գործընթացի միջոցով լիարժեք արտահայտվելու հնարավորություն չունեն, ինչն ավելի է մեծացնում փողոցային դժգոհության դրսևորումների հավանականությունը: