Array ( [mr_id] => 82028 [mr_node] => 74021 [mr_media] => 74601 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74601 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74601.jpg [media_name] => img-3838.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 13:37:44 )
Facebook Instagram Youtube
GOOGLE I/O. Որոնողական հսկան ներկայացրել է տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները
«Շարունակիր կախարդել». այս կարգախոսով սկսվեց Google-ի համաժողովը: Որոնողական գիգանտը ներկայացրել է տեխնոլոգիական իր վերջին ձեռքբերումները:

Սկսենք ամենագլխավորից: Google-ի որոնողական համակարգը ավելի խելացի կդառնա: 

Google-ը զարգացրել է կենցաղային ծառայություններ մատուցող տեխնոլոգիաները: Այսուհետև հնարավոր կլինի բջջայինի տեսախցիկը պահել մենյուում ճաշատեսակի նկարի վրա և տեսնել բաղադրությունն ու կարծիքները դրա մասին: Մեկ այլ տեխնոլոգիայի միջոցով էլ արհեստական ինտելեկտը ձեր փոխարեն պատվերներ կանի: 

Google -ի ձայնային օգնականը սկսել է ավելի լավ հասկանալ մարդկային խոսքը: Առանձնացնում է յուրաքանչյուր տառը՝ հաշվի առնելով օգտատիրոջ լեզվի հնարավոր դեֆեկտները: Թարմացված ձայնային օգնականը հրամանները հասկանում է 10 անգամ ավելի արագ: Google -ը աշխատում է նաև «Վարելու ռեժիմ» տեխնոլոգիայի վրա: Մեքենա վարելիս հեռախոսն այլևս ուշադրությունը չի շեղի ճանապարհից: 

Համաժողովի վերջում Google -ը ներկայացրեց բյուջետային Pixel 3a և Pixel 3a XL սմարթֆոնները: Դրանք ֆլագմանային տեսախցիկներ, ճանաչելի դիզայն և ՕԼԵԴ էկրան ունեն: 

Պիքսելի ընտանիքի հեռախոսներով վատ լուսավորության պայմաններում կարելի է գեղեցիկ լուսանկարներ ստանալ: Հիմա դրանք նկարում են ինչպես պրոֆեսիոնալ տեսախցիկը: Առավելությունը պատկերը մի քանի անգամ խոշորացնելն է՝ պահպանելով որակը: