Array ( [mr_id] => 82030 [mr_node] => 74022 [mr_media] => 74602 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74602 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74602.jpg [media_name] => mdoying_180118_2249_facebook_0445stills_3.0.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 13:39:29 )
Facebook Instagram Youtube
Քրիս Հյուի նամակը. Ֆեյսբուքը պետք է քանդել ու վերջ դնել սոցցանցային մոնոպոլիային
Facebook -ը գնում է բոլոր այն սոցիալական ցանցերը, որոնք պոտենցիալ ունեն դառնալու ոլորտում առաջատարը՝ թույլ չտալով այլ ընկերություններին մրցակցային դաշտ դուրս գալ:

Facebook-ի համահիմնադիրներից Քրիս Հյուն պնդում է, որ Facebook -ը պետք է հենց հիմա քանդել ու վերջ դնել սոցցանցային մոնոպոլիային: Նյու Յորք Թայմսում հրապարակված հոդվածում Facebook -ի նախկին համահիմնադիրն ասում է, որ Մարկ Ցուկերբերգն ունի այնքան մեծ ուժ, որքան չունի անգամ կառավարությունը, Ցուկերբերգն ավելի մեծ ազդեցություն ունի, քան նախագահը: Քրիս Հյուն առաջարկում է վերջ դնել ֆեյսբուքյան կառավարությանը: Նա պնդում է, որ Facebook -ը քանդելուց հետո, Կոնգրեսը պետք է վերահսկի նաև սոցիալական կայքերն ու հետևի ցանցային բիզնես-ոլորտի այս ճյուղին:

Քրիս Հյուն և Մարկ Ցուկերբերգը միասին նույն համալսարանում են սովորել, 2004-ին միասին հիմնադրել են Facebook սոցիալական ցանցը, որը հետագայում դարձավ խոշորագույնն աշխարհում: Սակայն 2007 թվականին Հյուն որոշեց հեռանալ նախագծից Բարաք Օբամայի նախընտրական արշավին մասնակցելու համար:

Քրիսը ոչ միայն Facebook -ի համահիմնադիրն է, այլև Մարկ Ցուկերբերգի մանկության մտերիմ ընկերը: «Նյութ Յորք Թայմս»-ում հրապարակված հոդվածում նա պատմում է իր և Ցուկերբերգի ջերմ հարաբերությունների մասին, իսկ հետո անդրադառնում Facebook -ին առնչվող բոլոր սկանդալներին:

Facebook -ը գնում է բոլոր այն սոցիալական ցանցերը, որոնք պոտենցիալ ունեն դառնալու ոլորտում առաջատարը՝ թույլ չտալով այլ ընկերություններին մրցակցային դաշտ դուրս գալ: Քրիս Հյուն վստահ է, որ այս կերպ Ցուկերբերգը փորձում է կառավարել ոլորտը և միևնույն ժամանակ օգտագործել իր օգտատերերի տվյալները:

Հյուն առաջարկում է գահընկեց անել Ցուկերբերգին ու քանդել Facebook -ը, որպեսզի մնացած ընկերությունները հնարավորություն ունենան զարգանալու: Նա առաջարկում է կառավարությանը ստեղծել նոր գործակալություն, որը կվերահսկի ոլորտը՝ այս կերպ թույլ չտալով, որ այն դառնա մենաշնորհ, իսկ մարդկանց անձնական տվյալները տարածվեն ամբողջ համացանցով: