Array ( [mr_id] => 81939 [mr_node] => 74023 [mr_media] => 74605 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74605 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74605.jpg [media_name] => 474308.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 15:09:01 )
Facebook Instagram Youtube
«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանն այլևս չի խոսի Դորենկոյի ձայնով
Շտապօգնության բժիշկները արձանագրում են՝ մահվան պատճառը վթարը չէ, սրտի կանգն է: Գործընկերները Դորենկոյին անվանում են սկանդալային, կռվարար, միշտ վիճող ու առանձնացող ոճով լրագրող:

Բայքերը կորցնում է ինքնակառավարումը, կտրուկ թեքվում ձախ, բախվում բետոնե արգելապատնեշին: Շտապօգնության բժիշկները արձանագրում են՝ մահվան պատճառը վթարը չէ, սրտի կանգն է: 

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը, որի գլխավոր խմբագիրն ու գլխավոր ձայնն էր Դորենկոն վերջին 5 տարում, դեպքից հետո հայտարարեց՝ Մոսկվան այլևս չի խոսի Դորենկոյի ձայնով:

Սերգեյ Դորենկոյի վերջին տեսագրությունը սոցցանցում հրապարակեց նրա ընկերը՝ գրող Բրոնիսլավ Վինոգրոդսկին: Դեպքից առաջ Դորենկոն նրա հյուրն էր՝ իր սիրելի բայքով՝ բրիտանական Տրիումֆով: Մոտոցիկլետը նրա տարերքն էր:

Գործընկերները Դորենկոյին անվանում են սկանդալային, կռվարար, միշտ վիճող ու առանձնացող ոճով լրագրող: 

Դորենկոյի ոճը երբեք ընդունելի չի եղել Պոզների համար, թեև նրան համարում է տարբերվող ու տաղանդավոր: Դորենկոյի անհավանական արտահայտությունները հիշելիս, Պոզներն ասում է՝ հիմա նա դժոխքում սատանային կրակն է գցել՝ Պետական անդրշիրիմյան հեռարձակմամբ:

Արձագանքել է նաև Լուժկովը, խոստովանել, որ Դորենկոյին դրական բնութագրել չի կարող և նրան անվանել է չարի հանճար: 99-ին Դորենկոն Լուժկովին քննադատող նյութերի շարք էր ներկայացնում, ինչից հետո նրան կոչում էին տաղանդավոր հեռուստաքիլլեր: Այսօր Դորենկոյի մասին խոսելիս, շեշտում են՝ նրա մահը մի ամբողջ դարաշրջանի ավարտ է: