Array ( [mr_id] => 82029 [mr_node] => 74026 [mr_media] => 74606 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74606 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74606.jpg [media_name] => 974326.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 15:14:04 )
Facebook Instagram Youtube
«5 տառ» բալետային ներկայացումը նվիրված է Վահագն Մարգարյանի հիշատակին
Վահագն Մարգարյանը 23 տարեկան էր: Մահացավ ավտովթարից` այդպես էլ հիվանդանոցում ուշքի չգալով:

Ամիսներ առաջ Օպերային թատրոնը հրաժեշտ տվեց իր ամենաերիտասարդ ու խոստումնալից մենակատարներից մեկին: Վահագն Մարգարյանը 23 տարեկան էր: Մահացավ ավտովթարից` այդպես էլ հիվանդանոցում ուշքի չգալով:
Վահագնի մահից կես տարի անց ընկերները բեմ կբարձրանան առանց նրա, բայց նրա համար: 

Օպերային թատրոնում մայիսի 11-ին կկայանա «5 տառ» բալետային ներկայացման պրեմիերան: Այս ներկայացումը հուշ-երեկո չէ, վստահեցնում է Ռուբեն Մուրադյանը: Սա բալետային ընդունված չափանիշներին չհամապատասխանող ներկայացում է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն:

«5 տառ» բալետային ներկայացմանը բեմ կբարձրանան Վահագնի 25 ընկերները: Առաջին երկու ներկայացումները բարեգործական են: Ամբողջ հասույթը կփոխանցվի Արմավիրի մարզի Ապագա համայնքի մշակույթի տանը, որը կրում է Վահագն Մարգարյանի անունը: