Array ( [mr_id] => 81962 [mr_node] => 74027 [mr_media] => 74607 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74607 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74607.jpg [media_name] => Siria copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 15:36:35 )
Facebook Instagram Youtube
Սիրիայում հաղորդվում է 180 սպանվածի և հազարավոր տեղահանվածների մասին
Իդլիբի գրոհին ի պատասխան զինյալները սկսել էին թիրախավորել այս կողմի խաղաղ բնակավայրերը, որտեղ մեծ է նաև հայերի թիվը: Արևմտյան մեդիան հայտնում է հումանիտար աղետի մասին:

Սա սիրիական հակամարտության վերջին ակտիվ փուլն է: Նախագահ Ասադի և նրա դաշնակիցների ուժերն ինտենսիվ գրոհով առաջ են շարժվում՝ մաքրելու ահաբեկչական խմբավորումների վերջին օջախը: 

Կառավարական զորքն արդեն ազատագրել է երկու խոշոր ռազմավարական քաղաք, նաև դրանց շրջակա գյուղերը: Դրանցից մեկը մոտ է ռուսական Հմեիմիմ ռազմաբազային և այնտեղից զինյալները պարբերաբար թիրախավորում էին ռուսներին: 

Արևմտյան մեդիան հայտնում է հումանիտար աղետի մասին: 180 մարդ սպանված է, կան տասնյակ հազարավոր տեղահանվածներ: 

Ասադական ուժերը սկսել են թիրախավորել նաև Լաթաքիայի ուղղությամբ ահաբեկիչների հենակետերը: Իդլիբի գրոհին ի պատասխան զինյալները սկսել էին թիրախավորել այս կողմի խաղաղ բնակավայրերը, որտեղ մեծ է նաև հայերի թիվը: