Array ( [mr_id] => 82018 [mr_node] => 74028 [mr_media] => 74633 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74633 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74633.jpeg [media_name] => mailservice-1.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-11 16:40:20 )
Facebook Instagram Youtube
Բացառիկ հանդիպում․ Ստեփանակերտում են ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատաման մասնակիցները
Հրադադարի հաստատման 25-ամյակի առթիվ Արցախի արտգործնախարարության հրավերով Ստեփանակերտում հավաքվել են 1994-95 թվականներին այդ զարգացումների անմիջական մասնակիցները:
Հանդիպման ավարտին կոնֆերանսի մասնակիցները հայտարարություն են ընդունել՝ ներառելով հնչած մտահոգությունները:

Արցախի Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն էլ 94-ի մայիսին Բիշքեկում էր՝ արցախյան պատվիրակության կազմում: Դա խորհրդարանականների հերթական հանդիպումն էր: 1994-ին Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ ու ռուսական միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովն ընդգծում է, որ այն ժամանակ իրավիճակը ռազմաճակատում այնպես էր զարգացել, որ Ադրբեջանին օդ ու ջրի պես պետք էր հրադադարը: 1993-ի վերջին սկսված ադրբեջանական հարձակումը ձախողվել էր: 1994-ի ապրիլին հայկական զինուժը հակահարձակման էր անցել:

Բիշքեկյան արձանագրությունների հիման վրա ստորագրված եռակողմ համաձայնագրով էլ 1994-ի մայիսի 12-ից հակամարտության գոտում հաստատվեց հրադադար: Բաքուն, սակայն, աստիճանաբար հրաժարվեց եռակողմ հանդիպումներից, իսկ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո փորձ արեց չեղարկել 1994-95 թթ. փաստաթղթերը, ինչն արժանացավ միջազգային կառույցների խիստ արձագանքին:

Բաքուն դեռ շարունակում է հրաժարվել Ստեփանակերտի հետ շփումներից: Շավարշ Քոչարյանը նշում է՝ դա կանխորոշում է բանակցությունների արդյունքը:

Շավարշ Քոչարյանն ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը մնում է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը: Թեման Մոդեստ Կոլերովն է ընդլայնում. Որպես պետություն գոյատեւելու համար Արցախի Հանրապետությունը պետք է դե-յուրե ամրագրի դե-ֆակտո վիճակը՝ սահմանների եւ կարգավիճակի մասով: 

Հանդիպման ավարտին կոնֆերանսի մասնակիցները հայտարարություն են ընդունել՝ ներառելով հնչած մտահոգությունները: