Array ( [mr_id] => 81974 [mr_node] => 74029 [mr_media] => 74610 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74610 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74610.jpg [media_name] => 609847.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 16:33:17 )
Facebook Instagram Youtube
Նորաշենում վերելակի ճոպանը կտրվել է, խցիկը 3-րդ հարկից ընկել է 1-ին հարկ
Քաղաքապետը նշել է, որ պաշտոնավարման առաջին օրվանից մշակում է վերելակներն ամբողջությամբ փոխելու ծրագիր, սակայն առանց քաղաքացիների օգնության հարցը լուծել չի լինի:

Քաղաքապետը հույս ունի, որ կօգնեն նաև քաղաքացիները: Այլապես քաղաքային իշխանությունը միայնակ ի վիճակի չէ լուծել վերելակների հարցը: 
 
Նորաշեն թաղամասի 24-րդ շենքի 30 տարվա վերելակի ճոպաններից մեկը պոկվեց ու ընկավ խցիկի վրա: Չորս հոգի 2-րդ հարկից 1-ին հարկ հասան սովորականից ավելի արագ: 

Վերելակի դռները կիսաբաց են եղել, մարդիկ կարողացել են խցիկից դուրս գալ առանց օգնության: Չորս բնակիչներից ոչ ոք վնասվածք չի ստացել, բայց շատ են վախեցել: Քաղաքապետ Հայկ Մարությանը վերելակի արագ վայրէջքից հետո նորից խոսեց Երևանի բնակելի շենքերի վերելակների խնդրի մասին: Պաշտոնավարման առաջին օրվանից մշակում է վերելակներն ամբողջությամբ փոխելու ծրագիր: 

Քաղաքապետը հույս ունի, որ կօգնեն նաև քաղաքացիները: Այլապես քաղաքային իշխանությունը միայնակ ի վիճակի չէ լուծել վերելակների հարցը: 

Նորաշենի վերելակն այս պահին չի աշխատում: Անսարք է ու սահմանազատված: Նորոգման մասին բնակիչներին դեռ ոչինչ չեն ասել: Նրանք բողոքում են, որ ամեն ամիս տան անդամների քանակով գումար են վճարել վերելակի համար, բայց հիմա ստիպված են ոտքով հասնել 16-րդ հարկ: