Array ( [mr_id] => 81963 [mr_node] => 74030 [mr_media] => 74611 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74611 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74611.png [media_name] => iran-drosh-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 16:38:58 )
Facebook Instagram Youtube
Միջուկային գործարքի կողմերը ձևակերպում են նոր դիրքորոշում
Իրանի հետ միջուկային համաձայնագիրը վտանգված է:

Միջուկային գործարքից Իրանի դուրս գալու նախաձեռնությունը անհանգստացրել է գործարքի բոլոր մյուս 6 կողմերին: Նախ՝ Մեծ Բրիտանիային: Այդ երկրի ԱԳ նախարարը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է՝ պետք է ամեն ինչ անեն, որ Իրանը միջուկային զենք չունենա: 

Գործարքից առաջինը, սակայն ամերիկացիներն էին դուրս եկել: Իրանը սրանով միայն պատասխանել է: Պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ նախ պետք է տեսնել, թե ինչ է անելու Իրանը, նոր պատասխանել: 

Միջուկային գործարքից Իրանի դուրս գալն անհանգստացրել է ԵՎրամիությանը: Ռումինիայում անդամ երկրների ղեկավարները ընդհանուր դիրքորոշման են հանգել՝ Վաշինգտոնը սխալ է, բայց Իրանն էլ ճիշտ չէ: 

Ռուսաստանի նախագահն էլ անվտանգության նիստ է հրավիրել Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Իրանական վերջնաժամկետն աշխարհին, բայց առաջին հերթին Վաշինգտոնին՝ 60 օր է: