Array ( [mr_id] => 81950 [mr_node] => 74033 [mr_media] => 74614 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74614 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74614.jpg [media_name] => Erna AAC kasharq.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 17:02:13 )
Facebook Instagram Youtube
ԱԱԾ. Ձերբակալվել է ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը
Կաշառք տվողն ու ստացողը բերման են ենթարկվել:

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնատար անձի կաշառք ստանալու նոր դեպք: Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետը մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափի գումար, որի մի մասը ստացել է ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Երկրորդ կեսի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների վերահսկողությամբ: Կաշառք տվողն ու ստացողը բերման են ենթարկվել: ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը ձերբակալվել է: Նույն ծառայության աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր բացահայտվել էին նաև փետրվարին՝ Շիրակում: