Array ( [mr_id] => 81987 [mr_node] => 74035 [mr_media] => 59649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59649 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59649.jpg [media_name] => arm144428935632.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Կենսաթոշակի անցած զինվորականները բնակարան են պահանջում, ոչ թե փող
Կովկասյան ընձառյուծի որսի, ոչնչացման տուգանքը կդառնա 100 մլն. դրամ: Գազալցակայաններում գազի իրական գինը եղել է ոչ թե 190 դրամ, այլ 212-224: Շիրակում գործող «Գրին ֆուդ» ընկերությունը մաքսային արտոնություն ստացավ: Երևանում գործող «Նյուպլաստ» ընկերությունը մաքսային արտոնություն ստացավ:

Կառավարության շենքի մոտ բողոքում են կենսաթոշակի անցած զինվորականները: Նրանք պահանջում են կառավարության նիստի օրակարգից հանել՝ էժան բնակարանների տրամադրման օրինագիծը, ըստ որի սպայական կազմի զինծառայողները կարող են Հայաստանում բնակարան կամ առանձնատուն գնել: Զինվորականները, սակայն, հենց բնակարան են պահանջում և ոչ թե՝ գումարը: Նրանք նշում են, որ 50-ից ավելի առաջարկ են ներկայացրել, բայց պաշտպանության նախարարությունը դրանք հաշվի չի առել:

Նախկին զինծառայողների բնակարանի հարցն օրակարգից չհանվեց և քննարկվեց Կառավարության նիստում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ թոշակի անցած սպաներին բնակարան գնելու համար ընդհանուր առմամբ տրվել է 5 միլիարդ 700 միլիոն դրամ: Վարչապետը հետաքրքրվել է՝ գումարը բավարա՞ր է բնակարան գնելու համար:

Նիկոլ Փաշինյանը առաջարկեց քրեական պատասխանատվություն սահմանել պետության նկատմամբ պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չկատարողների համար: Անցած տարի՝ Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածում կատարվել էր անորակ շինարարություն, որին վարչապետն անդրադարձել էր կառավարության նիստում:

Փոփոխություններ կարվեն քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքում: Կառավարությունն առաջարկում է կրիտիկական վիճակում գտնվող կովկասյան ընձառյուծի որսի, ոչնչացման դեպքում տուգանքը բարձրացնել 97 մլն դրամով՝ դարձնելով 100 մլն. դրամ:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ հաշվառված է մոտ 8-12 կովկասյան ընձառյուծ: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը առաջարկեց՝ առհասարակ արգելել որսը երեք կամ հինգ տարով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շատ ճիշտ գաղափար է, սակայն պետք է շատ լուրջ ուսումնասիրել:

ՊԵԿ–ը հարկային ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում և 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն դրել 33 ընկերությունների վրա : Բոլոր դեմ քրեական գործ է հարուցված: 

ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ իրականում գազը լիցքավորվել է ավելի պակաս, քան ցույց է տրվել:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Գրին ֆուդ» ընկերությանը: Այս կազմակերպությունը գործում է Շիրակի մարզում, ապրանքներ է ներմուծելու ջերմոցների կառուցման համար: Նախատեսվում է իրականացնել 2 մլրդ. 876 մլն. դրամի կապիտալ ներդրում: Այդ ծրագրով ընկերության 56 աշխատակիցները կավելանան 94-ով: Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց նաև կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության նպատակով ապրանքներ ներմուծող «Նյուպլաստ» ընկերությանը: 245 մլն դրամի ներդրումով արտադրությունը Երևանում է: