Array ( [mr_id] => 81966 [mr_node] => 74036 [mr_media] => 74616 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74616 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74616.jpg [media_name] => Davo RD AGN copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 17:15:58 )
Facebook Instagram Youtube
ՌԴ ԱԳՆ ղարաբաղյան հակամարտության հրադադարի 25-ամյակի առիթով հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ ԱԳՆ. 1994-ի մայիսի 12-ի եռակողմ համաձայնագիրը կրակի դադարեցման ռեժիմի հիմքն է։

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ընդգծել է, որ 94-ի մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի եռակողմ համաձայնագիրը առ այսօր համարվում է կրակի դադարեցման ռեժիմի հիմքը: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը նաև վերահաստատել է, որ կշարունակի ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին փոխզիջումային լուծում գտնելու գործում:
 
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը բարդ է: Այն ունենում է վերելքներ և անկումներ: Կողմերին անհրաժեշտ է ժամանակ և քաղաքական կամք կարգավորման առանցքային հարցերում համաձայնության հասնելու համար: Մենք տեսնում ենք կայուն խաղաղության հասնելու համար համատեղ աշխատանքի պատրաստակամություն: Դա են փաստում, մասնավորապես, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման արդյունքները և Մոսկվայում կայացած ԱԳ նախարարների բանակցությունը»: