Array ( [mr_id] => 81965 [mr_node] => 74037 [mr_media] => 74617 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74617 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74617.jpg [media_name] => download (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-10 17:30:03 )
Facebook Instagram Youtube
Ոսկե Ծիրան 16. Կինոփառատոնում սերնդափոխություն է` նոր լոգոյով, նոր ծրագրերով
Մինչև հունիսի 15-ը կհավատարմագրվեն բոլոր կինոգործիչները ու կինոմասնագետները:

«Ոսկե ծիրան» ամենամյա փառատոնը այս տարի այլ ֆորմատով է, նախ արտահերթ ասուլիսով: «Ոսկե ծիրան»-ում սերնդափոխություն է եղել` նոր լոգոյով, նոր մտքերով ու ծրագրերով ավելի երիտասարդ սերունդն է: Փոխել են նաև լոգոն. բայց դեռ աշխատանքային տարբերակն է` գույները կփոխվեն: Դիզայների խոսքով՝ փորձել են ստանալ ծիրանը, հետո փորձել են այդպես էլ օբեկտիվ պատկերել: Դիզայները այսօր երկրում չէ, ասուլիսին միացավ սկայպով:

Ֆիլմերի հայտերի ընդունումը մինչև ապրիլի 15-ին էր, ընդունվել է 740 ֆիլմ: Հրավիրված ֆիլմեր էլ կան: Այս տարի կրթական շարք է ավելացել, անվանումը դեռ որոշված չէ: Հիմա ընդունում են սկսնակ ռեժիսորների և պրոդյուսերների, որոնք կմասնակցեն դասընթացների: 

Մինչև հունիսի 15-ը կհավատարմագրվեն բոլոր կինոգործիչները ու կինոմասնագետները: Սա անցյալ տարվանից գործող GAIFF Pro հարթակի շնորհիվ: Այս տարի համագործակցում են լեհական համալսարանի հետ: 

Շարունակվելու են նաև այն նախագծերը, որոնք մինչև այժմ ընդունել են միջազգային կինեգործիչների աշխատանքները, բայց ընդունման հայտերի ժամանակացույցն է փոխվել: Վերջնաժամկետը մայիսի 19 է: Այս տարի երևանյան փողոցներում բացօթյա կցուցադրվեն փառատոնի լավագույն ֆիլմերը: