Array ( [mr_id] => 81988 [mr_node] => 74039 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
Արթուր Դավթյանը՝ ԱԺ-ում․ Ինչ է փոխվել դատախազության աշխատանքում իշխանափոխությունից հետո
Ազգային ժողովը լսել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հաշվետվությունը։

Ինչ է փոխվել դատախազության աշխատանքում իշխանափոխությունից հետո: Այս հարցը տարբեր ձեւակերպումներով պատգամավորները ներկայացրին Գլխավոր դատախազի հաղորդման ժամանակ:

Իշխանափոխությունից բացի օրենսդրական փոփոխություններ են եղել վերջին տարիներին, ինչը նույնպես ազդեցություն ունի դատախազության աշխատանքի վրա: Հատկապես խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը: 

Արթուր Դավթյանը հայտարարեց, որ դատախազության համակարգում անցած տարի քրեական հետապնդման ենթարկված գործող դատախազ չի եղել: 2017-ին կոռուպցիայի մեջ մեղադրվել է միայն 1 դատախազ: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց, որ Արթուր Դավթյանը չնայած երաշխավորում է, որ կոռուպցիա դատական համակարգում չկա, բայց ինքն է կոռումպացված: 

Բաբաջանյանը գլխավոր դատախազին հիշեցերեց, որ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ: Դա չէ՞ր պատճառը, որ չնայած առաջադրված ծանր մեղադրանքներին, անցյած տարեվերջին Վերաքննիչ դատարանում բեկանված առաջին ատյանի որոշումը Գլխավոր դատախազությունը չբողոքարկեց՝ կալանքը վերացնելու համար: 

Գլխավոր դատախազի գործունեությունը հատկապես խիստ քննադատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա Գլխավոր դատախազին հիշեցրեց իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն միքայելյանին ձերբեկալելու որոշումը և հարց բարձրացրեց, թե ինչ անելիք ունի նա նոր Հայաստանում:

Այսպիսով՝ Գլխավոր դատախազության անցած տարվա գործունեության հաղորդումը ավարտվեց, ինչով եւ ավարտվեց խորհրդարանական այս քառօրյան: