Array ( [mr_id] => 81990 [mr_node] => 74041 [mr_media] => 64798 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64798 [media_album] => 7 [media_path] => media/2017/03/64798.jpg [media_name] => arm146616703197.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-02 15:25:20 )
Facebook Instagram Youtube
Եվրամիությունը նշում է Եվրոպայի օրը
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ համագործակցությունն ու այն կանոնակարգող՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ առանցքային փաստաթղթի իրագործումը, որը լիարժեքորեն համահունչ է Հայաստանի որդեգրած արժեքներին և կառավարության ձեռնարկած բարեփոխումների օրակարգին, առավելագույնս կնպաստի ժողովրդավարության ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։