Array ( [mr_id] => 82000 [mr_node] => 74048 [mr_media] => 74625 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74625 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74625.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-11 13:48:34 )
Facebook Instagram Youtube
Գաստրոտուրիզմի զարգացմանը կնպաստի գաստրոարդյունաբերողների համախմբումը
«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը նախատեսում է ներդնել 10 մլն դոլար։

«Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան հավակնում է դառնալ տարածաշրջանային կենտրոն: Այն կնպաստի Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, հայկական խոհանոցի միջազգայնացմանը: Ակադեմիայի և գյուղատնտեսության զարգացման նաև՝ նոր ձևաչափի ռեստորանների համար «Երեմյան փրոջեքթս» -ն այս տարի նախատեսում է ներդնել 10 միլիոն դոլար ու ստեղծել 250 նոր աշխատատեղ:

«Երեմյան փրոջեքթս» -ը նաև նոր խուզաբուծարան է բացել Դիլիջանում: Հայաստան են բերել հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ: Մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների արտադրությամբ զբաղվող ընկերությունը պետական սուբսիդավորման արտոնություն է ստացել:

Ջերմուկում գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար:

Զբոսաշրջության կոմիտեյի ղեկավարի խոսքով՝ գաստրոարդյունաբերության ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունները կհամախմբվեն՝ ներկայացնելու հայկական սննդի բազմազանությունը, ներգրավելով նաև միջազգային մասնագետների: