Array ( [mr_id] => 82003 [mr_node] => 74049 [mr_media] => 74626 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74626 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74626.jpg [media_name] => 95_big.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-11 13:59:33 )
Facebook Instagram Youtube
Մոնտենեգրոյում հեղաշրջման փորձի համար դատապարտվել են ռուսներ ու սերբեր
Մոնտենեգրոյում միջազգային սկանդալ է հասունանում: Դատարանը ապացուցված է համարել, որ ռուսներն ու սերբերը մտադիր են եղել սպանել վարչապետին, իշխանության բերել ռուսամետ գործիչների։

 Դատարանը 15 և 12 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի 2 քաղաքացիների՝ հեղաշրջման փորձի համար: Նրանց դատապարտել են 2016-ի հոկտեմբերին՝ Մոնտենեգրոյում խորհրդարանական ընտրության օրը, կառավարական շենքերը գրավելու փորձի համար: Դատարանը ապացուցված է համարել, որ ռուսներն ու նրանց հետ մոտ 2 տասնյակ սերբեր մտադիր են եղել սպանել Մոնտենեգրոյի վարչապետին, իշխանության բերել ռուսամետ գործիչների, որպեսզի թույլ չտան, որ այս երկիրը դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մոնտենեգրոն 8 ամիս անց անդամակցեց Հյուսիս-ատլանտյան դաշինքին: Մոսկվան էլ հերքեց, որ հեղաշրջման փորձն իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները: