Array ( [mr_id] => 82004 [mr_node] => 74050 [mr_media] => 74627 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74627 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74627.jpg [media_name] => 1474012754_regnum_picture_146768246869549_normal-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-11 14:11:14 )
Facebook Instagram Youtube
ՀՀ-ն վթարների զոհերի և վիրավորների ցուցանիշով 1-ինն է տարածաշրջանում
Անվտանգ երթևեկելու ֆլեշմոբի նպատակը ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթվա շրջանակում անվտանգության խնդիրները ներկայացնելն է:

Բաղրամյան պողոտայում բարձր դասարանցիներն էին՝ տարբեր դպրոցներից: Անվտանգ երթևեկելու ֆլեշմոբի նպատակը ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթվա շրջանակում անվտանգության խնդիրները ներկայացնելն է: Կազմակերպչի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում առաջին տեղում է վթարներում` զոհերի և վիրավորների ցուցանիշով: Արշավի մասնակիցները կոչն ու պահանջը պաստառներով ներկայացրել են հանրությանը՝ կանգնելով հենց ճամփեզրին, որպեսզի վարորդներին տեսանելի լինեն: Անցորդներին բաժանել են թռուցիկներ` հորդորելով պահպանել երթևեկի կանոնները: