Array ( [mr_id] => 82032 [mr_node] => 74052 [mr_media] => 74628 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74628 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74628.jpg [media_name] => Vahram-Ter-Matevosyan.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-11 14:21:40 )
Facebook Instagram Youtube
Թուրքիան, Քեմալիզմը և Խորհրդային Միությունը․ Լույս է տեսել պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանի նոր գիրքը
Գրքի հրատարակությունից հետո, պատմաբանը աշխատությունը ներկայացնելու հրավերներ է ստացել թուրքական 5 համալսարաններից։

Աթաթուրքի քեմալիզմը և խորհրդային միությունը. տարօրինակ, յուրահատուկ և բացառիկ մոտեցումներով պատմագրության հայկական անդրադարձը ներկայացնում է Ամերիկյան համալսարանից Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Սա պատմաբանի նոր գիտական աշխատանքն է, որի հիմքում հանրապետական թուրքիան հետազոտած ռուս դիվանագետների և գիտնականների աղբյուրներն են: 

Քեմալիզմը Հանրապետական Թուրքիայի հիմնադիր գաղափարախոսությունն է, երկար տարիներ ձևավորել է և հիմա էլ շարունակում է պայմանավորել այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը:

Աշխարհիկ Թուրքիայի խորհրդանիշը իսլամամետ ուժերի կառավարման շրջանում: թուրքիայում իշխանության համար պայքարը հիմա քեմալականների և էրդողանականների միջև է: Քեմալիզմը ընդդիմադիր կուսակցության գաղափարախոսությունն է, այն կուսակցության, որը վերջին ընտրություններում գրեթե տապալեց անպարտելի թվացող էրդողանին:

Թուրքիայի պատմության այս շրջանը Հայաստանում քիչ է ուսումնասիրված: Կար ակնհայտ բաց, որը լրացվում է որակյալ և պրոֆեսիոնալ աշխատանքով: 

Պրոֆեսոր Արեշյանի խոսքով՝ այս գիրքն արժեքավոր է առնվազն մեկ գլխավոր պատճառով: Այն ներկայացնում է Թուրքիայի պատմության լայն ժամանակահատված՝ և ամենատարբեր ասպեկտներով: քեմալիզմի ծագում, զարգացում, հիմնական փուլեր, արտաքին ընկալումներ: 

Գրքի հեղինակը նոր է վերադարձել Թուրքիայից: Հրատարակությունից անմիջապես հետո իր աշխատանքը ներկայացնելու հրավերներ է ստացել թուրքական 5 համալսարաններից: Առաջարկ է ստացել գիրքը թարգմանել թուրքերեն: