Array ( [mr_id] => 82031 [mr_node] => 74054 [mr_media] => 74632 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74632 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74632.jpg [media_name] => Без названия.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-11 16:23:01 )
Facebook Instagram Youtube
Գուդրուն Քուգլեր․ Արդար չէ, որ հայերը դեռ պայքարում են ցեղասպանության ճանաչման համար
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորն այցելել է ցեղասպանության հուշահամալիր։

Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի խոսքով՝ մեծագույն անարդարություն է, որ հայերը դեռ պայքարում են ցեղասպանության ճանաչման համար: 

Պատգամավորը Ավստրիայում մեծ ներդրում ունի Միացյալ Նահանգներ մեկնող իրանահայերին օգնելու գործում: Իրանի քաղաքացիները լուրջ խնդիրների առջև են կանգնում: 

Պատգամավորը նշեց, որ հենց նախօրեին իրեն տեղեկացրել են՝ իրավական խառնաշփոթի մեջ հայտնված իրանահայերի առաջին խումբը Ավստրիայում ապաստան է ստացել: