Array ( [mr_id] => 82035 [mr_node] => 74055 [mr_media] => 74634 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74634 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74634.jpg [media_name] => 12114_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-11 16:44:27 )
Facebook Instagram Youtube
Իմ քայլը հանուն Գեղարքունիքի․ Գործարար համաժողովում քննարկվել է մարզի ներդրումային հնարավորությունը
Վարչապետի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել բիզնես համաժողով։

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական բոլոր խաղացողների համար պետք է ապահովել հավասար պայմաններ, սակայն դեռևս այդ պայմանները լիարժեք ապահովված չեն։

Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս կան բազմաթիվ տաղանդավոր գործարարներ և կառավարության խնդիրն է նրանց ներգրավել Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու համար:

Համաժողովին Գեղարքունիքի մարզը զարգացնելու երեք ուղղություն էր նախանշվել՝ Տուրիզմ, էներգետիկա և գյուղատնտեսություն: Մարզը գտնվում է միջպետական ճանապարհների խաչմերուկում, մի կողմից դեպի իրան, մյուս կողմից դեպի Արցախ ճանապարհները անցնում են մարզով, ինչը կարող է տուրիզմը զարգացնել: Մյուս ուղղությունը էներգետիկան է, այս մարզում վերականգնվող էներգիա ստանալու մեծ պոտենցիալ կա, հաշվի առնելով արևային օրերի քանակը:

Նախատեսվում է, որ Գեղարքունիքում կառուցել տարածաշրջանի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը:

Վարդենիկ գյուղի մի բնակիչ հայտարարեց, որ սեփականատերերը թողել հեռացել են, չեն մշակում, բայց անմիջապես հայտնվում են, երբ ներդրողներ են գալիս: Գյուղատնտեսության փոխնախարարը հայտարարեց, որ այդ հարցը Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն է: Հիմա կառավարությունը փորձում է գույքագրել բոլոր հողերը; գյուղատնտեսության փոխնախարարի տպավորությամբ մոտ 15 տոկոս հողերի սեփականատերերը չկան:

Մեկ այլ գաղափար կա, որով 2 տարի չմշակված հողը օրենքով պետությունը վարձակալի սեփականատիրոջից և հետո միացնելով իրար վարձակալության տա մշակողներին: Մեկ այլ գաղափար էլ կա, որ պետությունը գին որոշի և մարզերում գնի հողերն ու խոշորացնելով վաճառի գործարարներին: Այս քննարկումներին զուգահեռ համաժողովին կից ցուցադրվում էր տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին գեղարքունիքում արտադրվող սննդամթերքն ու ապրանքները: Ընդմիջմանը այդ արտադրանքին ծանոթացավ Փաշինյանը:

Սա երրորդ համաժողովն էր, մինչև այս գործարար համաժողով էր անցկացվել Լոռու և Արարատի մարզերում։ Ընդհանուր առմամբ՝ համաժողովին մասնակցում էր 110 գործարար, որից 72-ը` արտասահմանցի: