Array ( [mr_id] => 82076 [mr_node] => 74071 [mr_media] => 74642 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74642 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74642.jpg [media_name] => Siria copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 11:48:00 )
Facebook Instagram Youtube
Սիրիայում կրոնական վարժարանի վրա հարձակման հետևանքով զոհվել է հայ երեխա
Ջեսիկա Գրաճյանը զոհվել է Համա նահանգում ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ։

Սիրիայի Համայի շրջանի Սկիլբիյա գյուղի հրթիռակոծության հետևանքով 11 խաղաղ բնակիչ է տուժել, 5-ը մահացել են: Նրանց մեջ 10 տարեկան հայ երեխա: Համայի շրջանում հայեր շատ քիչ կան, մի քանի ընտանիք: Այստեղ, սակայն, շատ են քրիստոնեական գյուղերը, որոնցից մեկում էլ տեղի է ունեցել ողբերգությունը:

Անցած շաբաթ ահաբեկիչների դեմ հաղթարշավ էր սկսել սիրիայի բանակը: Հալեպի հարևան Իդլիբ նահանգում մի քանի գյուղեր ազատագրվել էին: Սրա վրեժն ահաբեկիչները լուծել են՝ քրիստոնեական գյուղերի բնակիչներին հարվածելով:

Իդլիբը ահաբեկիչների վերջին ամենամեծ հենակետն է: Այն մաքրել չի հաջողվում, քանի որ Իդլիբի ահաբեկիչներին հովանավորում է Թուրքիան: