Array ( [mr_id] => 82065 [mr_node] => 74077 [mr_media] => 74647 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74647 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74647.jpg [media_name] => bella-e1557681920539.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 14:55:32 )
Facebook Instagram Youtube
Կյանք և ազատություն․ Կայացել է Ռոբերտ Քոչարյանի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Երկրորդ նախագահի տիկինը՝ Բելլա Քոչարյանն անդրադառնալով ամուսնու՝ անազատության մեջ գտնվելուն, ասել է, որ իրենց ընտանիքի համար հիմա դժվար օրեր և ամիսներ են:

Երկրորդ նախագահի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսին Ռոբերտ Քոչարյանն ուղարկել է ուղերձ, որն ընթերցել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Ուղերձում նա հայտնել է, որ հայերեն ձեռագրերի վրա աշխատել է բանտում, համակարգչի և այլ տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում: Քոչարյանն ասել է, որ գրքի առաջին մասը մեր պատմության հերոսական էջերի և այդ էջերը կերտող մարդկանց մասին է: Գրքի շնորհանդեսին ներկա է եղել Քոչարյանների ամբողջ ընտանիքը: Երկրորդ նախագահի տիկինը՝ Բելլա Քոչարյանն անդրադառնալով ամուսնու՝ անազատության մեջ գտնվելուն, ասել է, որ իրենց ընտանիքի համար հիմա դժվար օրեր և ամիսներ են. 
   
«Մենք գիտենք, որ վերջում միշտ ճշմարտությունը հաղթում է, մենք հավատում ենք, որ Ռոբերտն այնքան ազնիվ է, այնքան ճիշտ, որ ինքը վախենալու ոչինչ չունի։ Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է և հաղթահարելու է այն վիճակը, որի մեջ է առանց հիմքերի և պատճառի։ Մենք, մեր ընտանիքի բոլոր անդամները՝ իմ գլխավորությամբ, ինչքան կարողանում ենք, ամուր ենք։ Մենք շատ ենք սիրում մեր ամուսնուն, մեր հայրիկին, մեր պապիկին և հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»։