Array ( [mr_id] => 82079 [mr_node] => 74084 [mr_media] => 74656 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74656 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74656.jpg [media_name] => 12183_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 17:13:21 )
Facebook Instagram Youtube
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի վարչապետի հետ
Հանդիպման ընթացքում Փաշինյանը փորձել է Լյուքսեմբուրգի վարչապետին սովորեցնել հայերեն շնորհակալություն բառը։

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը: Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում` տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտներում գործակցության հեռանկարը: Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ: