Array ( [mr_id] => 82103 [mr_node] => 74087 [mr_media] => 74657 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74657 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74657.jpg [media_name] => 12182_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-13 17:14:11 )
Facebook Instagram Youtube
Փաշինյանը փորձել է Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարին սովորեցնել հայերեն շնորհակալություն բառը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական շփում են ունեցել:

Հայկական պատվիրակության աշխատանքային այցը Լյուքսեմբուրգ մեծ մասամբ տնտեսական ուղղվածություն ուներ: Հենց այդ պատճառով գրեթե բոլոր բանակցություններին տնտեսական բլոկի պաշտոնյաներ էին մասնակցում:

Լյուքսեմբուրգում առաջին պաշտոնական հանդիպումը սկսվեց վարչապետի նստավայրում, որտեղ հայկական պատվիրակությանը դիմավորեց Քսավյե Բեթելին: 

Ներսում երկու երկրների դրոշի մոտ երկու երկրների ղեկավարները լուսանկարվեցին: Այդ ընթացքում Լյուքսենբուրգի վարչապետը փորձում էր հասկանալ, թե ինչպես կարող է հայերեն ասել շնորհակալություն:

Մի քանի անհաջող փորձից հետո Լյուքսենբուրգի վարչապետը հայկական պատվիրակությանը հրավիրեց բանակցությունների: Հենց այս հանդիպման ժամանակ Փաշինյանը նկատեց, որ երկու երկրների գործակցության ակտիվացման անհրաժեշտություն կա: Այս առումով Փաշինյանը ուշադրություն հրավիրեց աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի վրա և կարևոր համարեց լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ միջոցառմանը: 

Պատվիրակությունները քննարկեցին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության հեռանկարը: Լյուքսենբուրգի վարչապետը առաջարկեց ակտիվացնել գործակցությունը կրթության ոլորտում, մասնավորապես իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր: 

Օրվա երկրորդ կեսին Հայաստանի պատվիրակությունը այցելեց Լյուքսենբուրգի պատգամավորների պալատ, որտեղ պալատի ոսկե գրքում փաշինյանը գրեց, որ իր համար մեծ պատիվ է այցելել այդ պատմական շենք: Փաշինյանը այստեղ գրեց նաև, որ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ ունեն և ինքն ամեն ինչ անելու այն զարգացնելու համար:

Լուսանկարահանումից հետո հայկական պատվիրակությունը հանդիպեց Լյուքսենբուրգի պատգամավորների պալատի անդամների հետ: Այս հանդիպումը Լուքսենբուրգ այցի վերջին միջոցառումն էր, որից հետո Նիկոլ Փաշինյանն ուղևորվեց Բրյուսել մասնակցելու Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ճաշի:

Մինչև այդ արդեն տեղի էր ունեցել Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպումը և հենց այդ ժամանակ էլ ոչ պաշտոնապես շփվել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: