Array ( [mr_id] => 82120 [mr_node] => 74098 [mr_media] => 74671 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74671 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74671.jpg [media_name] => HQC copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 13:49:42 )
Facebook Instagram Youtube
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի գործն ուղարկվել է դատարան
Հիմնավորվել է, որ դատավոր Հեբոյանը փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ կաշառք է ստացել:

Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի քրեական գործն ուղարկվել է դատարան: Ըստ Հատուկ քննչական ծառայության, հիմնավորվել է, որ դատավոր Հեբոյանը փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ կաշառք է ստացել: Դատավորը հայցվորի 3 միլիոն 580 հազար դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու համար նրանից պահանջել է 3 հազար 500 դոլար: Սակարկելուց հետո համաձայնության են եկել 2 հազար 500 դոլարի շուրջ: Կաշառքը դատավորին փոխանցել է փաստաբանի` Վահագն Դանիելյանը: Դատավոր Գագիկ Հեբոյանը կալանավորված է, փաստաբանի կալանքը փոխարինվել է գրավով: